1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 սեպտեմբերի 2019թ., 00:00
Արմեն Սարգսյանը պարգեւատրել է Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը Օդանավի հրամանատարը հարբել է և բաց թողել չվերթը Գիտնականները նախազգուշացրել են քնի պակասով պայմանավորված անսպասելի վտանգի մասին Նիկոլ Փաշինյանը համառորեն ցանկանում է փլուզել անշարժ գույքի շուկան «Մեկ տարի է աշխատավարձ չենք ստացել». «Հյուսիս-հարավ» ծրագրով աշխատող 28 ընկերությունների աշխատակիցների հայտարարությունը Կուրսկի դատարանը ուժի մեջ է թողել ՀՀ քաղաքացիներին արտաքսելու որոշումը Կինը 5-ամյա երեխային 2 օր տանը մենակ է թողել՝ Մոսկվայի տոնը նշելու համար Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում Չի կարելի երեխայական մոտեցում ցուցաբերել. Գ. Պետրոսյանը` Հրայր Թովմասյանի եւ Արամ Օրբելյանի քավոր-սանիկ լինելու մասին Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին եւ Գուլիեւին հանձնելու հարցը. Տոնոյան ՀՀ-ում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել Ամուլսարի պաշտպանների հանրահավաքն ավարտվեց. Դասադուլն ու գործադուլը դադարեցվում են, սպասում են կառավարության մեսիջին Կորսված տարին ու անոտք ու անձեռք տնտեսությունը Կիևում աղյուսով հարվածել են պատգամավորի գլխին Օրվա կադրը Շուշան Պետրոսյանը դատի է տալու՝ հերթով Նիկոլը համառորեն չի ցանկանում հասկանալ, որ պետությունը չի կարելի իջեցնել թայֆայի մակարդակի Եթե վարչապետը շարունակի ասել, որ պետք է հանքը աշխատի, ես անձամբ կկազմակերպեմ, որ ջերմուկցիները ՀՀ-ին դատի տան միջազգային ատյաններում. Ջերմուկցի Տեղեկատվական պայքար Վանեցյանի հրաժարականի շուրջ Նախարարը որոշել է երկու դատավորի պատժել Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը Հարկային փոփոխությունները՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում․ Ուղիղ Քաղաքական ջունգլիներ «Շեղվել են վերջին գործով». Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի մասին Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Օրը հայտնի է Ոչ միայն սանիկն է, այլև՝ ազգականը ԿԲ արտաքին պահուստներն իշխանափոխությունից 4 ամիս առաջ շատ ավելին էին, քան հիմա Դատարանը այսօր կհրապարակի Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը Որ այդքան «անհաջող կադր» է Վանեցյանը, ինչո՞ւ էիք նշանակում Զինեդին Զիդանի պաշտոնանկության գինը «Ամուլսար, մեր սար». Գնդեւազցի դպրոցականները նշում են՝ չեն դադարեցնելու դասադուլը մինչեւ Ամուլսարի հարցը չլուծվի Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման պարագլուխ Սամվել Մարտիրոսյանին (տեսանյութ) Ինչքան զորացրված մարմնավաճառ, հին աֆերիստ, շառլատան, խարդախ կար, բոլորը նախկինը քրֆող են դարձել Պարույր Հայրիկյանը դատի է տվել քաղաքապետարանին Փաշինյանը հայտարարել է` եւ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, եւ՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու «Անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ Ձեր հույսերը». Ոստիկանապետի պաշտոնակատարը՝ վարչապետին Փարիզում մահացել է հայազգի դերասան Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան) Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը բխում է օրենքի եւ պետության շահերից Մինչև հոկտեմբեր պետք է հանքի հետ կապված ամեն մի դետալ հստակեցվի և վերացվի հանքի շրջափակումը. մանրամասներ ՔՊ նիստից Իմքայ­լա­կան­նե­րը ցան­կա­նում են խմ­բագ­րել լրագ­րող­նե­րի հար­ցե­րը Իր նշանակման մասին Օսիպյանը տեղեկացել է մամուլից Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել Բացառիկ մանրամասներ «Հաց բերողի» մահվան փորձագիտական եզրակացությունից Վանեցյանական թեւի ներկայացուցիչները որոշ անհատների հետ բանակցությունների մեջ են Վարչապետը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին (տեսանյութ) Դասադուլ ու բողոքի երթեր Գնդեվազում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ուղիղ «Մեր ամբիցիաները գնալով մեծանալու են». Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին (տեսանյութ) Նախկին ՀՀԿ-ականը շրջում է ԼՀԿ-ականի համարանիշներով. Նրան պատգամավոր է «դարձրել» Արման Սահակյանը ՀԱԿ-ը փոր­ձում է կր­կին խա­ղի մեջ մտ­նել Ո՞վ եւ ինչո՞ւ կազմակերպեց սեւազգեստ մայրերի ակցիան. նոր կապեր են բացահայտվում Փաշինյանը եւ Մարուքյանը պայմանավորվել են «պասերով» խաղալ. բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են Իմքայլականները՝ զավեշտալի վիճակում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «բունտին» մասնակցել է 115 դատապարտյալ. Մանրամասներ են հայտնի դարձել Հայտնի է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության օրը. «պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ Ծառուկյանը Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ 3 գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ Լենա Նազարյանը հրաժարական չի տա Ուզբեկստանում հարսանիքների, հոգեհանգիստների և այլ հանդիսությունների կարգ սահմանվեց Մոուրինյուն սպասում է Ռեալի հրավերին. աղբյուր Թրամփը Ս-400-ի պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի. թուրք պաշտոնյա ՀՅԴ–ն հնարավոր բոլոր միջոցներով հակազդելու է դատական համակարգի յուրացման իշխանության փորձերին. Իշխան Սաղաթելյան Մոսկվայում ձերբակալվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրենը Բացառում եմ երբևիցե ԲՀԿ-ին և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան Freedom House-ը դատապարտել է Ադրբեջանում լրագրողների վրա գործադրվող ճնշումը Հայաստանը շահագրգռված է «Բոինգ»-ի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. Նիկոլ Փաշինյան Ուժի կիրառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա. Արթուր Ղազինյան Լուկաշենկոն ասել է, որ իր երեխաներին չի պատրաստում «իշխանության տարանցման» Փաշինյանն իր դեմքը ցույց տվեց և փախավ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական տրամաբանությունը Եթե Քոչարյանի պաշտպանական կողմի փաստարկները հաշվի առնեն, գրավի միջնորդությունը պետք է որ բավարարվի. իրավական փորձագետ ՊԵԿ-ը կանխել է ԵՏՄ երկրներից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն նույնպես թանկացել է ՀՀ իշխանությունները ցանկանում են հարկատուներին վերադարձնել ավելացված արժեքի ընդհանուր 56 մլրդ դրամի դեբետը ՌԴ ԿԲ-ն քննարկում է ԵԱՏՄ-ում միասնական կենսաչափական համակարգ ստեղծելու հարցը ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմին. Պենտագոնի ղեկավար ԵԱՏՄ երկրները զգացել են ինտեգրացիայի դրական ազդեցությունը. Մատվիենկո Կադրային փոփոխություն ՃՈ-ում. Երեւանի ՃՈ պետը փոխվել է Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով Թուրք հայտնի դերասանը խոշոր գումար է վճարել հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար
Հարցում

Կառավարությունը որոշեց. Տնտեսվարողներին հետ կվերադարձվի 56 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությանը, որն ուղղված է 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի պարտավորությունները հարկ վճարողներին վերադարձնելուն:

Հարցը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով. «Մենք գիտենք, որ ԱԱՀ-ի գծով կան դեբետային մնացորդներ կամ «գերավճարներ», որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի եւ պարտավորության բացասական տարբերությունից: Հիմա մենք ունենք հին դեբետային գումարներ եւ նոր դեբետային գումարներ: Նոր դեբետային գումարները հետ են վերադարձվում եռամսյակային կտրվածքով, իսկ հին դեբետային գումարները ուղղվում են միայն առաջիկայում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մարմանը:


Այս որոշումով մենք հին եւ նոր դեբետների միջեւ տարբերակումը վերացնում ենք:

Մենք առաջարկում ենք եղած գերավճարները հետ վերադարձնել հետեւյալ կարգով. Մինչեւ 5 մլն պարտք ունեցողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնում են առանց հարկային մարմին դիմում ներկայացնելու. 5-40 մլն պարտք ունեցողներին վերադարձվում են պարզեցված ընթացակարգով, այսիքն ներկայացվում է դիմում եւ առանց ուսումնասիրության վերադարձվում են գումարները, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողներին պարտքը վերադարձվում է փաստաթղթային ստուգման եւ հիմնավորվածության արդյունքներով»,-ասաց Անանյանը:

Նրա խոսքով, ԱԱՀ վճարող դեբետ ունեցողների թիվը մոտ 9 հազար է, որից 3 հազարը հին դեբետներ ունեցողներն են: Հին դեբետ ունեցողներին պետությունը պարտք է 56 մլրդ 443 մլն դրամ:

2 835 հարկ վճարողից մինչեւ 5 մլն պարտավորություն ունեցողների թիվը 2 190 է, իսկ նրանց հանդեպ եղած պարտքը կազմում է 1 մլրդ 680 հազար դրամ է: 5-40 մլն դրամի պարտք ունեցողների թիվը 443 է, նրանց հանդեպ պարտքը կազմում է 6 մլրդ 856 մլն դրամ է, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողների թիվը 202 է, նրանց հանդեպ պարքտը կազմում է 47 մլրդ 906 մլն դրամ է:

«Այսինքն որոշումն ընդունելուց հետո, մինչեւ 5 մլն դրամի պարտք ունեցողները մեխանիկորեն ստանում են իրենց պարտքերը: Մինչեւ տարվա վերջ կվերադարձնենք այդ 56 մլրդ դրամից 50-ը, մնացածի մասով կասկածներ կան»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Նա հիշեցրեց, որ 2018-ի հունվարի դրությամբ, մենք հարկ վճարողներին պարքտ ենք եղել 275 մլրդ դրամ. «Այսօր եթե այդ 50 մլրդ դրամի հարցը կարգավորում ենք, մենք ունենում ենք միայն 72-75 մլրդ դրամի ընթացիկ պարտավորություններ, որոնք ձեւավորվում եւ մարվում են: Դա իջնելու է 50 մլրդի: Մենք կարող ենք հայտարարել, որ 2 տարում մենք 220 մլրդ դրամով նվազեցրել ենք մեր պարտքը տնտեսվարողներին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այսինքն 220 մլրդ դրամով մենք ֆինանսավորել ենք տնտեսությանը, իսկ այս 56 մլրդ դրամը, ըստ էության, որեւէ մեկը հույս չուներ, թե կստանա: Այս հնարավորությունն առաջացել է նրանից, որ այս տարի բյուջեի եկամուտները ավելացել են»:

website by Sargssyan