1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 սեպտեմբերի 2019թ., 00:00
«Всегда твой ахпер»․ Սոսո Պավլիաշվիլին Երեւանում ավելի «իմաստուն» է դարձել (տեսանյութ) Նեթանյահուն հմտորեն էր «խաղում» Թրամփի հետ․ Ռեքս Թիլերսոն Մայրը երեխային քնեցնելու համար հերոին է տվել Բնակարաններից մեկում, 3 «տղա-մաուգլի»-ներ են հայտնաբերվել Red Eagles Fan Club-ի նախագահ Դենիս Սարգսյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ) Ջերմուկում դասադուլ անել ցանկացող մի երեխայի ուսուցիչը սպառնացել է հեռացնել դպրոցից. աշակերտ Պենտագոնը Թրամփին կներկայացնի Իրանում թիրախների ցուցակ Թուրքիայի հյուրանոցներից մեկում խոհարարի հնարքների հետևանքով այրվել է 8 մարդ Արմեն Սարգսյանը պարգեւատրել է Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին Զոհրաբ Մնացականյանը Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը Օդանավի հրամանատարը հարբել է և բաց թողել չվերթը Գիտնականները նախազգուշացրել են քնի պակասով պայմանավորված անսպասելի վտանգի մասին Նիկոլ Փաշինյանը համառորեն ցանկանում է փլուզել անշարժ գույքի շուկան «Մեկ տարի է աշխատավարձ չենք ստացել». «Հյուսիս-հարավ» ծրագրով աշխատող 28 ընկերությունների աշխատակիցների հայտարարությունը Կուրսկի դատարանը ուժի մեջ է թողել ՀՀ քաղաքացիներին արտաքսելու որոշումը Կինը 5-ամյա երեխային 2 օր տանը մենակ է թողել՝ Մոսկվայի տոնը նշելու համար Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում Չի կարելի երեխայական մոտեցում ցուցաբերել. Գ. Պետրոսյանը` Հրայր Թովմասյանի եւ Արամ Օրբելյանի քավոր-սանիկ լինելու մասին Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին եւ Գուլիեւին հանձնելու հարցը. Տոնոյան ՀՀ-ում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել Ամուլսարի պաշտպանների հանրահավաքն ավարտվեց. Դասադուլն ու գործադուլը դադարեցվում են, սպասում են կառավարության մեսիջին Կորսված տարին ու անոտք ու անձեռք տնտեսությունը Կիևում աղյուսով հարվածել են պատգամավորի գլխին Օրվա կադրը Շուշան Պետրոսյանը դատի է տալու՝ հերթով Նիկոլը համառորեն չի ցանկանում հասկանալ, որ պետությունը չի կարելի իջեցնել թայֆայի մակարդակի Եթե վարչապետը շարունակի ասել, որ պետք է հանքը աշխատի, ես անձամբ կկազմակերպեմ, որ ջերմուկցիները ՀՀ-ին դատի տան միջազգային ատյաններում. Ջերմուկցի Տեղեկատվական պայքար Վանեցյանի հրաժարականի շուրջ Նախարարը որոշել է երկու դատավորի պատժել Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը Հարկային փոփոխությունները՝ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում․ Ուղիղ Քաղաքական ջունգլիներ «Շեղվել են վերջին գործով». Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի մասին Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Օրը հայտնի է Ոչ միայն սանիկն է, այլև՝ ազգականը ԿԲ արտաքին պահուստներն իշխանափոխությունից 4 ամիս առաջ շատ ավելին էին, քան հիմա Դատարանը այսօր կհրապարակի Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը Որ այդքան «անհաջող կադր» է Վանեցյանը, ինչո՞ւ էիք նշանակում Զինեդին Զիդանի պաշտոնանկության գինը «Ամուլսար, մեր սար». Գնդեւազցի դպրոցականները նշում են՝ չեն դադարեցնելու դասադուլը մինչեւ Ամուլսարի հարցը չլուծվի Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման պարագլուխ Սամվել Մարտիրոսյանին (տեսանյութ) Ինչքան զորացրված մարմնավաճառ, հին աֆերիստ, շառլատան, խարդախ կար, բոլորը նախկինը քրֆող են դարձել Պարույր Հայրիկյանը դատի է տվել քաղաքապետարանին Փաշինյանը հայտարարել է` եւ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, եւ՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու «Անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ Ձեր հույսերը». Ոստիկանապետի պաշտոնակատարը՝ վարչապետին Փարիզում մահացել է հայազգի դերասան Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան) Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը բխում է օրենքի եւ պետության շահերից Մինչև հոկտեմբեր պետք է հանքի հետ կապված ամեն մի դետալ հստակեցվի և վերացվի հանքի շրջափակումը. մանրամասներ ՔՊ նիստից Իմքայ­լա­կան­նե­րը ցան­կա­նում են խմ­բագ­րել լրագ­րող­նե­րի հար­ցե­րը Իր նշանակման մասին Օսիպյանը տեղեկացել է մամուլից Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել Բացառիկ մանրամասներ «Հաց բերողի» մահվան փորձագիտական եզրակացությունից Վանեցյանական թեւի ներկայացուցիչները որոշ անհատների հետ բանակցությունների մեջ են Վարչապետը Ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին (տեսանյութ) Դասադուլ ու բողոքի երթեր Գնդեվազում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման. ուղիղ «Մեր ամբիցիաները գնալով մեծանալու են». Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին (տեսանյութ) Նախկին ՀՀԿ-ականը շրջում է ԼՀԿ-ականի համարանիշներով. Նրան պատգամավոր է «դարձրել» Արման Սահակյանը ՀԱԿ-ը փոր­ձում է կր­կին խա­ղի մեջ մտ­նել Ո՞վ եւ ինչո՞ւ կազմակերպեց սեւազգեստ մայրերի ակցիան. նոր կապեր են բացահայտվում Փաշինյանը եւ Մարուքյանը պայմանավորվել են «պասերով» խաղալ. բոլոր ընդդիմադիր քայլերը «խոսացած» են Իմքայլականները՝ զավեշտալի վիճակում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում «բունտին» մասնակցել է 115 դատապարտյալ. Մանրամասներ են հայտնի դարձել Հայտնի է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության օրը. «պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ Ծառուկյանը Երկրաշարժ՝ Շիրակի մարզում․ 3 գյուղերում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ Լենա Նազարյանը հրաժարական չի տա Ուզբեկստանում հարսանիքների, հոգեհանգիստների և այլ հանդիսությունների կարգ սահմանվեց Մոուրինյուն սպասում է Ռեալի հրավերին. աղբյուր Թրամփը Ս-400-ի պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի. թուրք պաշտոնյա ՀՅԴ–ն հնարավոր բոլոր միջոցներով հակազդելու է դատական համակարգի յուրացման իշխանության փորձերին. Իշխան Սաղաթելյան Մոսկվայում ձերբակալվել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրենը Բացառում եմ երբևիցե ԲՀԿ-ին և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն. Արթուր Վանեցյան Freedom House-ը դատապարտել է Ադրբեջանում լրագրողների վրա գործադրվող ճնշումը Հայաստանը շահագրգռված է «Բոինգ»-ի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Փաշինյան ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. Նիկոլ Փաշինյան Ուժի կիրառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա. Արթուր Ղազինյան Լուկաշենկոն ասել է, որ իր երեխաներին չի պատրաստում «իշխանության տարանցման» Փաշինյանն իր դեմքը ցույց տվեց և փախավ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական տրամաբանությունը Եթե Քոչարյանի պաշտպանական կողմի փաստարկները հաշվի առնեն, գրավի միջնորդությունը պետք է որ բավարարվի. իրավական փորձագետ ՊԵԿ-ը կանխել է ԵՏՄ երկրներից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք
Հարցում

Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը, որպեսզի նպաստի սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հնարավոր հանդիպման կազմակերպմանը։ Դա ստիպել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին վճռականորեն դեմ հանդես գալ նման քայլին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Օվալաձև կաբինետում կայացած հանդիպումից հետո ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կողմ է արտահայտվել պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ որպես բանակցությունները վերսկսելուն ուղղված քայլ։ Նույն օրն ավելելի ուշ Թրամփը որոշել է Բոլթոնին ազատել աշխատանքից։


Սպիտակ տունը սկսել է ՄԱԿ ամենամյա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում սեպտեմբերի 23-ին Ռուհանիի հետ Թրամփի հանդիպման նախապատրաստումը։ Մինդեռ առայժմ պարզ չէ, կհամաձայնի՞ արդյոք իրանական կողմը բանակցությունների, քանի դեռ ամերիկյան կոշտ պատժամիջոցներն ուժի մեջ են։

Նախատեսվող սցենարի համաձայն, Թրամփը միանալու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ռուհանիի հանդիպմանը։

Այս նորությունները հանգեցրել են «Բրենթ» տեսակի նավթի գների ավելի քան 2% անկմանը․ մեկ բարելի դիմաց՝ մինչև 61,05 ԱՄՆ դոլար։

Չնայած Իրանի ղեկավարների հետ բանակցելու Թրամփի պատրաստակամությանը, այն իրականություն դարձնելու համար նա ստիպված կլինի հաղթահարել մի շարք քաղաքական խոչընդոտներ։ Այնուամենայնիվ, Բոլթոնի հեռացումը ավելացնում է նման հանդիպման հավանականությունը, քանի որ վերջինս Իրանի հանդեպ կոշտ քաղաքականության ջատագովն էր, ով երկար ժամանակ կոչ էր անում կանխարգելող հարված հասցնել Իրանին՝ ոչնչացնելու համար նրա միջուկային ծրագիրը։

Թրամփի կողմից Իրանի հետ 2015թ․ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հիասթափած Ամերիկայի եվրոպական դաշնակիցները չեէն դադարում Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության եզրերի փնտրտուքը։ Մակրոնը նույնիսկ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆին հրավիրել էր Ֆրանսիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի շրջանակներում բանակցությունների և ստացել էր պատժամիջոցների հետաձգման վերաբերյալ Թրամփի բանավոր համաձայնությունը։ Բայց այդ ժամանակ ոչինչ չստացվեց։

«Բոլթոնն ամեն ինչ արել էր՝ Իրանի հետ դիվանագիտության համար բոլոր ուղիներն արգելափակելու համար, այդ թվում նաև Մակրոնի կողմից մշակված պլանը»,- հայտարարել է Կարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Սյուզան Դիմաջիոն։ Ըստ նրա՝ ֆրանսիացիները Թրամփին փրկարար ելք են առաջարկում իր իսկ հեղինակած խառնաշփոթից։

Բոլթոնի հեռացմամբ Իսրայելի կառավարությունը կորցնում է իր ամենահավատարիմ դաշնակիցներից մեկին։ Իսրայելցի չինովնիկներից մեկը, անանուն մնալու պայմանով, հայտնել է, որ Իսրայելում անհանգստացած են Թրամփ – Ռուհանի հնարավոր հանդիպման հանգամանքով։ Նրանց խիստ մտահոգում է այն, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կարող են թուլանալ։

Իրանի առաջնորդները, գոնե հրապարակային մակարդակում, հերքել են Թրամփի հետ Ռուհանիի հանդիպման առաջարկը, որին վստահաբար կտրականապես դիմադրություն ցույց կտան Իրանի պահպանողական ուժերը, մանավանդ եթե չվերացվեն իրանական նավթի վաճառքն արգելող պատժամիջոցները։

Քաղաքական մեկնաբանները վստահ չեն, թե կկայանա արդյոք Թրամփի հանդիպումը Ռուհանիի հետ։ Միաժամանակ, նշվում է, որ Բոլթոնի հեռացմամբ նվազել է ռազմական լարվածության սրման հավանականությունը։

website by Sargssyan