Իրանը հայտնել է Օմանի ծոցում 7 ձկնորսական նավի կալանման մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, համաձայն որի Օմանի ծոցի շրջանում 7 ձկնորսական նավ է կալանել, փոխանցում է Fars գործակալությունը:
«Երեքշաբթի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից կալանվել են ձկնորսական ավարով 7 նավ, որոնց անձնակազմի անդամները 24 օտարերկրացիներ են: Կալանման պատճառը նավերի կողմից առափնյա հատվածից սահմանված թույլատրելի հեռավորության խախտումն է»,- մասնավորապես ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ նավերը կալանվել են Օմանի ծոց դուրս եկող Ջասկ նավահանգստի շրջակայքում: