Ֆրանսիայում բախումներ են տեղի ունեցել միգրանտների միջեւ
Ֆրանսիական Կալե քաղաքում ապօրինի միգրանտների միջեւ բախումներ են տեղի ունեցել, հայտնում է Reuters–ը։
Նախնական տվյալներով, հակամարտությունը տեղի է ունեցել Էրիտրեայի ու Եթովպիայի քաղաքացիների միջեւ։
Բախումների հետեւանքով տուժել է առնվազն 10 մարդ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել փախստականներին ցրելու համար։
Նշում են, որ բախումները տեղի են ունեցել «Ջունգլի» ճամբարից ոչ հեռու։