Եվրամիությունում հաստատել են հունիսի 15-ից ռոումինգի չեղարկումը
Անդամ երկրների տարածքում Եվրամիությունում ռոումինգի չեղարկման վերաբերյալ վերջնական որոշում են ընդունել։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում, հաղորդում է Lenta-ն։
Ինչպես նշվում է հայտարարությունում՝ «Հունիսի 15-ից ԵՄ այլ երկրներ ճամփորդող բջջային հեռախոսների օգտատերերը կկարողանան զանգահարել, հաղորդագրություններ ուղարկել կամ համացանցից օգտվել առանց հավելյալ ծախսերի»։ Իսկ Իսլանդիայում, Լիխտեյնշտեյնում եւ Նորվեգիայում, որոնք Եվրամիության անդամներ չեն, անվճար ռոումինգի գործառույթը մի փոքր ավելի ուշ կսահմանվի։
ԵՄ խորհրդում նաեւ հստակեցրել են, որ բնակիչները չեն կարողանա օտար երկրում օպերատորի հետ ստորագրել ամենաէժան պայմանագիրը, իսկ հետո սիմ քարտն օգտագործել իր հայրենիքում։
Եվրախորհրդարանը վերջնականապես հավանության արժանացրեց ռոումինգի չեղարկումն ապրիլի 6-ին։ Դրա հետ կապված՝ Եվրոպայի խորհրդի որոշումը վերջինը իրավական քայլը դարձավ երկու գերատեսչությունների՝ փաստաթուղթը ստորագրելուց եւ ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակելուց առաջ մինչ մայիսի վերջ։