Թրամփը ռեկորդակիր է դարձել առաջին 100 օրվա ընթացքում ստորագրված հրամանների քանակով
ԱՄՆ վարչակազմը երեքշաբթի օրը տվյալներ է հրապարկել նախագահ Դոնալդ Թրամփի օրենսդրական գործունեության մասին, ով արդեն մոտ 100 օր է ղեկավարում է երկիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սպիտակ տան մամուլի ծառայության տվյալներով՝ Թրամփն առաջատար է դարձել առաջին 100 օրվա ընթացքում ստորագրված հրամանների թվով վերջին 70 տարում երկրի նախագահների շրջանում։ Ընդհանուր առմամբ, նա 30 հրաման է ստորագրել (նրան են հետեւում Լինդոն Ջոնսոնը-26 հրաման եւ Հարրի Թրումենը-25)։ ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբաման այդ ընթացքում 19 հրաման էր ստորագրել։
Թրամփը նաեւ 28 օրենք է ստորագրել ( ավելի շատ ստորագրել է Թրումենը՝ 55, Օբաման ստորագրել էր 11-ը)։
Թրափն ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հունվարի 20-ին։