Ռուսաստանը տեսնում է ԵԱՀԿ-ի ձգտումը՝ օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Լավրով
Ռուսաստանը տեսնում է Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանն օգնելու ԵԱՀԿ-ի ձգտումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հայտնել է, որ Ռուսաստանը տեսնում է նաև ԵԱՀԿ-ի դրական ակտիվ մասնակցությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերով ժնևյան քննարկումներին:
«Այդ բոլոր ուղղություններով գոյություն ունեն կարգավորման ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար լուրջ խոչընդոտներ։ Սակայն առնվազն բոլոր արտաքին ներգրավված խաղացողները մտադիր են անմիջականորեն ներգրավված կողմերի միջև փոխզիջումներ գտնելու պայմաններ ստեղծել»,- ասել է Լավրովը: