Փարիզը տոնում է քաղաքի ազատագրման 75 ամյակը
Հակաֆաշիստական ապստամբությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, օգոստոսի 19–25-ին՝ 1940 թվականին Ֆրանսիան օկուպացրած գերմանաֆաշիստական զավթիչների և նրանց հետ գործակցող ֆրանսիական բուրժուազիայի դավաճան խմբերի դեմ։ Փարիզի ապստամբությունը 1944 թվականին ծավալված ֆրանսիական Դիմադրության շարժման բարձրակետն էր:
Փարիզի ապստամբությունը խանգարեց նահանջող գերմանաֆաշիստական զորքերին կենտրոնանալ Փարիզում և օգտվել Փարիզի կամուրջներից Սենը գետանցելու համար, փրկեց Փարիզը ավերվելուց, նրա բնակիչներին՝ զանգվածային ոչնչացման վտանգից, արագացրեց ամբողջ Ֆրանսիայի ազատագրումը։
Փարիզի ապստամբության ժամանակ հատկապես ցայտուն դրսևորվեց բանվոր դասակարգի և կոմկուսի վճռական դերը ազատագրության համար ֆրանսիական ժողովրդի պայքարում։