Թինա Կանդելակին յուրովի է անդրադարձել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին (լուսանկար)
«Матч ТВ» հեռուստաընկերության պրոդյուսեր Թինա Կանդելակին «Twitter»-ի իր էջում 1915 թ. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակել է հայտնի «Դլե յաման» երգից մի հատված:
«Դլե յաման
Գյամին էկավ կրակի պես,
Վա՜յ, դլե յաման,
Էկավ, հասավ չուր ծովու կես,
Յաման, յաման:
#1915»