Իլոն Մասկի մեքենան Արեւի շուրջ առաջին պտույտն է կատարել
Իլոն Մասկի անձնական հավաքածուի Tesla Roadster մեքենան կատարել է առաջին պտույտն Արեգակի շուրջ։ Մեքենայում հատուկ տիեզերագնացի հագուստով մանեկեն է դրված։ Մեքենան տիեզերք է դուրս բերվել անցյալ տարվա փետրվարին։ Այս մասին հայտնում է Space.com-ը։
Արեւի շուրջ մեկ լրիվ պտույտը կատարում է 557 օրվա ընթացքում եւ արդեն անցել է 1,2 միլիարդ կմ։ Տիեզերք արձակելիս մեքենայում հնչել է Դեւիդ Բոուիի Life on Mars երգը։ Եթե մեքենայի ակումուլյատորը դեռ աշխատում է, ապա երգը արդեն կրկնվել է ավելի քան 150 հազար անգամ։