1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 սեպտեմբերի 2019թ., 00:00
Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին արգելել է դիմահարդարել 6-ամյա Նորթին Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլև 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չի լինի․ Նիկոլ Փաշինյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով Երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մասին Ցավոք, սա մեկն է բազում անհեթեթություններից, որ այս իշխանությունն իրեն թույլ է տվել. Հայկ Մարտիրոսյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին Հայաստանը մտադիր չէ դիմել ԵՏՄ կառույցներին, որ հետաձգի ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը. Փաշինյան Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկվել. Փաշինյան Եթե մարդը կազինոյում իր տունը պարտվել է, պետությունը նրան պետք է ապահովի բնակարանո՞վ.Փաշինյանը՝ Գյումրիի տնակների մասին Ամուլսարի հարցում մինչև վերջ գնալու ենք ճշմարտության հետևից. Փաշինյան ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնելու մասին օրինագիծը Մենք որոշեցինք վեթինգ անունը չօգտագործել, բայց դրա մեխանիզմները դրված են հակակոռուպցիոն ռազմավարության մեջ. Փաշինյան Արթուր Վանեցյանը փորձում է փրկել պետությունը Վարչապետը կոլեկտիվ հանցագործության է դրդում իր թիմին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նոր առարկա՝ դպրոցականների համար. նախարարությունում քննարկումներ են Արա Բաղդասարյանը գրեթե վստահ է՝ իրեն աշխատանքից հեռացրել են Ռոբերտ Քոչարյանի հետ հայտնի նկարից հետո. (տեսանյութ) «Ողբա՛մ զքեզ…» «Օսմանյան բանակը զավթել է Բաքուն». ադրբեջանցի ուսանող ՊՆ-ն հրավիրում է մասնակցել աննախադեպ զորավարժությանը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին (մաս 2) Խարխլելով դատական համակարգը` վարչապետը ձգտում է միանձնյա կառավարման «Մեծ հավանականությամբ նման բան տեղի չի ունենա». Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը ԱԱԾ տնօրենը շուտով հրաժարական կտա. վարչապետ Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց օլիմպիական ուղեգիր (տեսանյութ) Ինչու՞ Մարտիրոսյանն եւ Լեւինան հրավիրված չեն եղել Սոբչակի հարսանիքին եւ ի՞նչ կապ ունի կնքահայր Պուտինը (տեսանյութ) Ցավում եմ, որ Արարատ Միզոյանին էլ ներքաշեցին. Արփինե Հովհաննիսյան «Այն, ինչ ասաց վարչապետ Փաշինյանը, կանգնեցրեց բանակցային ողջ գործընթացը». Բրայզա (տեսանյութ) Վարչապետի ամենազավեշտալի՝ 100-րդ փաստը (տեսանյութ) Նավթի գնի կտրուկ աճ միջազգային շուկայում «Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է». լրատվամիջոցները հայտնում են Արմեն Ջիգարխանյանի՝ նախկին կնոջ հետ միանալու մասին Վտանգներով լի նախագծեր ՍԴ որոշումը նսեմացնելով՝ Միրզոյանը նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել առաջին ատյանի դատարանի վրա. Մելիքյան Այսօր Անկարայում են հավաքվել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները, սպասվում է նրանց եռակողմ հանդիպումը Արթուր Մանուկյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները Գյուլենի 22 կողմնակից Թուրքիայից Հունաստան է փախել և ապաստան խնդրել. լրատվամիջոցներ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ Հայաստանի մասին. մաս 1 Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. տեսանյութ Առաջին ընթերցմամբ ընդունվեց երթևեկության խախտումները նկարելու և ոստիկանությանը փոխանցելու նախագիծը Փաստ, շատ կարեւոր փաստ Նիկոլ Փաշինյանի եւ իմքայլականների համար ԱԺ նախագահը ՍԴ նկատմամբ քայլեր ձեռնարկելու մտադրություն հայտնեց Արմեն Գևորգյան. Ո՞ր արդյունքի համար աշխատել Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում չի հանդիպի Թրամփի հետ Հենց հիմա գնեք նրան, խնդրում ենք. Ռոմայի երկրպագուները՝ Մխիթարյանի մասին (լուսանկարներ) Չալյանը շանս չտվեց մրցակցին՝ ժամանակից շուտ ավարտելով գոտեմարտը (տեսանյութ) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը «Էս կուզովն ինչի՞ չեք շպրտում». Փաշինյանը՝ լոռեցի տղամարդուն Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ Վանաձորում (ուղիղ) Իմքայլականներին հանգիստ չի տալիս Սահմանադրական դատարանը Ինչու է երկրի օրենսդիր ճյուղը միանում գործադիրին՝ դատականը ոչնչացնելու համար Արսեն Թորոսյանը Մանվել Գրիգորյանի գործով մատնված է հանցավոր անտարբերության (տեսանյութ) Բաքվի մետրոպոլիտենի կայարանը անվանակոչված է ի պատիվ Բաքուն նվաճած և բաքվեցիներին սրի քաշած իրանական արքայից արքայի Ոստիկանությունը տուգանել է Քսենյա Սոբչակին՝ հուղարկավոության մեքենայով երթեւեկելու համար «Ադեկվադը» դիմել է ՀՔԾ՝ Գլխավոր դատախազի ոստիկանապետի նկատմամբ քրգործ հարուցելու խնդրանքով «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը` Մխիթարյանի խաղի մասին Մաթեմատիկոսներին հաջողվել է լուծել խնդիր, որը 1954-ից ի վեր ոչ ոք չի կարողացել լուծել Գիտնականները մանրամասն նկարագրել են՝ ինչպես են դինոզավրերը վերացել Վրաստանի նախագահի որդին աշխատանքի է անցել էմանուել Մակրոնի աշխատակազմում Մեծ Բրիտանիան այլ հրթիռներին պաշտպանող հրթիռ է մշակում Վահե Հովհաննիսյան. Ինչ սպասելիքներ՝ դատավորի վաղվա որոշումից Հոկեիստը ֆանատների հետ կռվել է խաղի ժամանակ (տեսանյութ) Իմ դատական գործընթացը դառնալու է նախադեպային. ԵՊՀ մամուլի խոսնակ Ադրբեջանը լայնամաշտաբ զորավարժություններ է սկսել Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի Թրամփը թույլատրել է բացել ԱՄՆ պահուստները՝ նավթի շուկայի կայունացման համար Ասադը համընդհանուր համաներման հրաման է ստորագրել Խաղի ժամանակ ֆուտբոլի դաշտը սկսել է այրվել «Հպարտ եմ, որ հայ եմ». Քլոե Քարդաշյան Հայաստանը եղել և մնում է քաղաքակրթությունների խաչմերուկ Իսպանիայի մի քանի քաղաքներում ջրհեղեղից ճանապարհներ են փակվել, դպրոցներում դասերը չեղարկվել են Թուրքական հատուկ ծառայությունները 31 մարդ են առևանգել ամբողջ աշխարհում 250 կգ կշռող բրիտանացին մեկ տարում նիհարել է շուրջ 120 կգ-ով և մրցավազքի մասնակցել Ինչպես էին «Ռոմայի» երկրպագուները վանկարկում Մխիթարյանի ազգանունը Արամ Ա-ի մոր հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը (տեսանյութ) Արմեն Գևորգյան. մեկ անգամ ևս՝ վիճահարույց օրինագծի շուրջ Ինչպես է հանգստյան օրերն անցկացրել Ռոնալդուն (լուսանկարներ) Ով է Թաթայի որդին և ինչու է նա այսքան տարիներ լռել այդ մասին (լուսանկար)
Հարցում

Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս. Տիգրան Ավինյան

Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի հարցի շուրջ ընթացող քննարկումներին:

Նա, մասնավորախպես, գրել է.


«Արդեն քանի օր է Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են:

Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյո՞ք հանքավայրի գործարկումը կաղտոտի Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը եւ Սեւանա լիճը, արդյո՞ք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում, կառավարելի են:

Եվ ակնհայտ է, որ որոշում կայացնելիս մենք պետք է հիմնվենք փաստերի ու փորձագիտական գնահատակնների, այլ ոչ էմոցիաների, ցանկությունների, անձնական համակրանքի կամ հակակրանքի վրա, որքան էլ որ այդ գործոնները ծանրակշիռ լինեն։

Ի՞նչ է ասում մեզ Էլարդ ընկերության փորձաքննությունը վերոնշյալ հարցերի մասով։ Ասում է, որ այն մտահոգությունները, որոնք տեւական ժամանակ բարձրաձայնվում են բնապահպանական խմբերի կողմից Սեւանի եւ Ջերմուկի ջրերի մասով առկա չեն։ Հնարավոր աղտոտումների հետ կապված առաջարկվում են մեղմման հավելյալ միջոցներ, որոնք արդեն իսկ ընդունվել են։

Այնուամենայնիվ, Էլարդի զեկույցի մեջ կան որոշ կետեր, որոնք ուղղակիորեն կապված չեն Սեւանի, Ջերմուկի կամ մերձակա գետերի հետ առնչվող ռիսկերին, բայց առաջացրել են հանրության մի մասի մտահոգությունը։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ Քննչական կոմիտեի կողմից պատրաստված ամբողջական եզրակացության հղումը, որտեղ ներկայացված են ոչ միայն Էլարդի կողմից հնչեցված հարցերը, այլ նաեւ վարույթ իրականացնող մարմնի գնահատականները եւ անհրաժեշտ պարզաբանումները։ Հուսով եմ հարցերի մեծ մասն այս փաստաթուղթը կփարատի։

Ասեմ նաեւ, որ այսօր մենք հանքարդյունաբերության ոլորտում սահմանում ենք բարձր նշաձող, որի համաձայն մեր երկրի տարածքում բոլոր հանքերը բնապահպանական ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան պետք է աշխատեն:

Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում շտկելու խնդիրը, հակառակ դեպքում ընկերության ընդերքօգտագործման թույլտվությունը կարող է դադարեցվել:

Եվ այս առումով մենք մշտադիտարկելու ենք ոչ միայն Լիդիանի կողմից ստանձնած յուրաքանչյուր հանձնառության պատշաճ եւ սահմանված ժամկետներում կատարումը, այլեւ բոլոր մնացյալ հանքարդյունահանող ընկերություններին ներկայացվելու են համարժեք պահանջներ բնության պահպանության մասով։

Իսկ հիմա խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր անկախ որեւէ փաստից եւ փորձագիտական եզրակացություններից՝ դեմ են հանքի շահագործմանը։

Ինձ համար հասկանալի է եւ մոտ է ձեր դիրքորոշումը, քանի որ նախորդ տարի, երբ մենք դուրս էինք գալիս քայլարշավի, բոլոր փաստերը մեր դեմ էին։

Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն մի համակարգի դեմ, որը տիրապետում էր երկրում առկա ֆինանսական, ուժային, փորձագիտական եւ մեդիա ռեսուրսներին։ Լավագույն ակնկալիքը, որ մենք կարող էինք ունենալ դա հնարավորինս քիչ ժամկետով անազատության մեջ հայտվելն էր։

Այնուամենայնիվ, այդ փաստերն ու փաստարկները չաշխատեցին, քանի որ հայ ժողովրդի մոտ կար համընդհանուր կոնսենսուս․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող համակարգը պետք է փոխվեր, քանի որ այն կեղեքող եւ կորզող բնույթ ուներ, հիմված էր կոռուպցիայի եւ կեղծիքի վրա։

Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս։

Բնապահպանական հարցերից զատ կան ներդրողներ, ովքեր իրականացրել են մոտ 400 մլն դոլարի ներդրում մեր երկրում՝ մեր օրենքների պահանջներին համապատասխան։

Կան ընկերությունում աշխատանքի անցած քաղաքացիներ, ովքեր կանգնած են աշխատանքից ազատվելու վտանգի առջեւ։ Նշեմ, որ հանքի շահագործման արդյունքում բացվելու է 750 աշխատատեղ։ Իսկ եթե զբաղվածության մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնենք, ստեղծված աշխատատեղերի թիվը հասնելու է մինչեւ 4500-ի։

Մինչեւ հանքի բացումը ակնկալում ենք լրացուցիչ 130 մլն դոլարի ներդրում: Պետական բյուջեի տարեկան լրացուցիչ մուտքերը կկազմեն 45-50 մլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է մոտ 1․4 տոկոսի սահմաններում (որից 1 տոկոսն ուղղակի ազդեցությունն է)։ Թողարկումը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվելու է, կազմելու է մոտ 250 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում, արտահանման վրա ազդեցությունը գնահատվում է մոտ 10%-ի շրջանակներում։

Եթե նաեւ խոսենք ռիսկերի մասին, պետք է հաշվի առնենք հավանական արբիտրաժային գործընթացը։ Ինչպես արդեն երեկ նշեցի, մենք պատշաճ կերպով գնահատել ենք պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը եւ հնարավորությունները: Միաժամանակ, որքան էլ պետությունը պատրաստված լինի արբիտրաժային գործընթացին ելքը՝ լիովին կանխատեսելի չէ, եւ հնարավոր խոշոր փոխհատուցումները չեն բացառվում։ Եվ մենք հասկանում ենք, որ այս գումարները նույնպես օդից չեն առաջանում, այլ գոյանում են հարկատուների վճարած հարկերի հաշվին։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է հասկանանք, որ ցանկացած հավանական ֆինանսական կորուստ դա չվերանորոգված ճանապարհ է, մանկապարտեզ, հիվանդանոց եւ միգուցե չգնված զենք։

Եվ ամենամեծ ռիսկը, որը թվերով չափելի չէ, բայց շատ կարեւոր է մեր՝ վերափոխման գործընթացում գտնվող տնտեսության համար, կապված է երկրի ներդրումային միջավայրի հետ։ Եթե մենք իրապես ցանկանում ենք կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ թե՛ ներքին թե՛ արտաքին ներդրողները պաշտպանված են, ապա չենք կարող իրավական հիմնավորում չունենալով՝ խոչընդոտել որեւէ ընկերության գործունեությանը։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են, իսկ նորերը գալու մասին նույնիսկ չեն էլ մտածում։ Մինչդեռ ներկայիս կառավարությունը օր ու գիշեր աշխատանք է տանում՝ ներդրողներ ներգավվելու համար, եւ սրա կարեւորությունը, կարծում եմ, բոլորս ենք հասկանում։

Եվ վերջում ցանկանում եմ հստակորեն արձանագրել, որ ցանկացած հարցում կառավարության որոշումներ ընդունելու հիմքում ընկած է մեր երկրի ու ժողովրդի հավասարակշռված շահը>:

 

website by Sargssyan