Բրիժիտ Մակրոնը վնասել է ուսը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը, հանրության մեջ է դուրս եկել վնասված ձեռքով:
Ինչպես հայտնում է ֆրասիական Journal du Dimanche-ը՝ Ֆրանսիայի առաջին տիկինը նավարկության ժամանակ սայթաքել ու վնասել է ուսը:
Դա, սակայն, չի խանգարել նրան ներկա գտնվել Բորմ-լը-Միմոզայի քաղաքապետի կազմակերպած միջոցառմանը:
Նշվում է, որ չնայած վնասվածքին՝ Բրիժիտ Մակրոնը ակտիվ շփվել է հանրության հետ։
Նրանք լուսանկարվել են միջոցառմանը ներկա քաղաքացիների հետ ու փոխանակվել ձեռքսեղմումներով: