Սոչիում տեղատարափ անձրև է տեղացել. իշխանությունները պատրաստվում են բնակիչների հնարավոր տարհանմանը (տեսանյութ, լուսանկարներ)
Սոչիում տեղատարափ անձրև է տեղացել. իշխանությունները պատրաստվում են բնակիչների հնարավոր տարհանմանը (տեսանյութ, լուսանկարներ)
Սոչիում շաբաթ առավոտյան տեղատարափ անձրևներ են տեղացել, սակայն դրանք չեն խախտել քաղաքի կենսապահովումը և պատահարների պատճառ չեն դարձել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Ըստ կանխատեսումների՝ տարերքի հիմնական հարվածը կլինի Լազարյան շրջանը։ Իշխանությունները պատրաստվել են բնակիչների հնարավոր տարհանմանը։ Քաղաքապետը կարգադրել է փակել գետերի մոտ գտնվող բոլոր վրանային ճամբարները:
Սոչի քաղաքի վարչակազմի ներկայացուցչի հաղորդմամբ՝ արտակարգ արձագանքման բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով:
Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հայտնվել են տեսահոլովակներ, որոնցում երևում է, որ մեքենաները դժվարությամբ են երթևեկում քաղաքի ճանապարհներով՝ ջրի հոսքի պատճառով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: