1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 հոկտեմբերի 2019թ., 00:00
Վալերի Մելաձեն իր «Maybach»-ը կայանել է արգելված վայրում՝ հայտնվելով սկանդալի կենտրոնում Playboy-ի մոդելը ցանկանում է Խորվաթիայի նախագահ դառնալ Ռուսթավի 2 հեռուստաալիքի նախկին լրագրող Գեորգի Գաբունիային հարցաքննել են Բաքվում հայտնել են չարտոնված հանրահավաքի մասնակիցների ձերբակալության մասին Էրդողանը սպառնում է շարունակել քուրդ զինյալների «գլխատումը» Երևանում թալանել են ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ Երևանի քաղաքապետին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի գիրքը, որի գովազդը չեն թուլատրում Երևանում անցկացվեց սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար «Պապս ասաց, որ մի օր պետք է բարձրանաս, եւ ես դա արեցի». Ռուբեն Վարդանյանը պատմեց իր կողմից Արարատը բարձրանալու մասին Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան Էրդողանին ուղղված Թրամփի նամակը կներառվի միջազգային դիվանագիտության դասագրքերում. Զախարովա «Սեպտեմբերի 21-ին Գյումրիում դատարկ հյուրատուն է եղել». Գագիկ Համբարյան «Մի՛ մտածեք, թե ամեն անգամ Երևան գալուց ինձ դիմավորում է Հայաստանի նախագահը». Գարիկ Մարտիրոսյան (տեսանյութ) Ռուսական շոու բիզնեսի աստղերը մասնակցել են դիզայներ Ալեքսանդր Հարությունովի գարուն-ամառ-2020 հավաքածուի ցուցադրությանը (լուսանկարներ) Անհասկանալի ծախսեր են արվում, բայց ռազմական ծախսերը չեն ավելանում Սահմանվել է վերահսկողություն կերակրի աղի նկատմամբ Չինացի զբոսաշրջիկները երեխային մոռացել են դեպի Հռոմ ուղևորվող գնացքի մեջ Ծնվել է Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի 3-րդ երեխան Ուկրաինայի Ռադայի շենքում գիշատիչ կենդանի է հայտնվել (տեսանյութ) Բժիշկները կես օր փնտրել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքի մեջ մոռացված ծեր հիվանդին Մեր երկիրն ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցողների ձեռքը Ինչու է դատախազությունը մի առանձնակի կատաղությամբ հետամուտ եղել այդ Սամվել Ֆարմանյանի գրառման «հերքմանը» Արտակարգ դեպք Երևանում. ՊՎԾ-ից քաղաքացին բերման է ենթարկվել ոստիկանություն Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը Պոռնոդերասանուհին պատմել է, թե որն է եղել իր ամենադժվար խաղացած տեսարանը Չինաստանում լույս աշխարհ են եկել ալբինոս առյուծներ (Տեսանյութ) Վատիկանը բացի 7 մահացու մեղքերը ճանաչել է 8-րդը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը Հրայր Թովմասյանի վրա բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն էր Փակել է Մոսկվայի բուտիկն ու մտել ԱԺ Խոշտանգման փաստը բժիշկները հաստատել են Թոշակառուն մահացել է էրոտիկ մերսման ժամանակ Եթե մենք այստեղ խելամիտ իրավական հանգուցալուծում չգտնենք, հարցը տեղափոխվելու է միջազգային հարթակ Լեդի Գագան «թռել» է երկրպագուի գիրկն ու ընկել բեմից Կովկասի զարդ. Irish Examiner-ը` Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին ԱԺ-ի աշխատակիցների շուրջ սկանդալը դեռ վերջնական լուծում չի ստացել ՍԴ-ն անչափ կարեւոր որոշում է հրապարակել «Դե ինչ, կունենանք երրորդ երեխան». Մարգարիտա Սիմոնյանն (տեսանյութ) Մեքսիկայի նախագահը դրական է վերաբերվել նարկոբարոն Էլ Չապոյի որդուն ազատ արձակելու որոշմանը Համացանցում հայտնվել են Տիմատիի եւ Անաստասիա Ռեշետովայի նոր լուսանկարները, որոնք արվել են ծննդաբերության ընթացքում Ռոման Աբրամովիչի նախկին կինն ամուսնացել է հույն միլիարդատիրոջ հետ Ռուս պրանկերները կատակել են Ալյասկայի նահանգապետի հետ եւ ստիպել նրան լսել «Լյուբե» խմբի երգը (տեսանյութ) Համացանցում են հայտնվել Դեմի Լովատոյի մերկ լուսանկարները Ուղևորուհին ընկել է մետրոյի կայարանի ռելսերի վրա (տեսանյութ) Մերկ Ջիջի Հադիդը` բարձրակրունկներով և «Burberry»-ի շարֆով (լուսանկար) Playboy-ի մոդելը որոշել է Խորվաթիայի նախագահ դառնալ (լուսանկարներ) «Մեծահոգի» ավազակը հրաժարվել է վերցնել ծեր կնոջ գումարը և համբուրել է նրա ճակատը (տեսանյութ) Իտալիայում լույս կտեսնի Դոստոեւսկու դստեր վեպը Լոնդոնում Նազարբաեւի թոռը կծել է ոստիկանին եւ պայմանական ազատազրկման դատապարտվել Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով «Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ». Միհրան Հակոբյանը՝ Միքայել Համբարձումյանին Մոսկվա մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով Որդիս, Արցախը Հայաստան է, և վերջ. Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վրա կախվել է եռալեզու վահանակ Գյումրու տուն-ինտերնատի լուծարման մասին լուրը ստանալուց հետո այնտեղ հացադուլ է սկսվել Անձնական տեռոր. ՀՀ-ում ոչ մի իշխանություն որևէ մեկի ընտանիքի անդամներին չի փորձել օգտագործել իր քաղաքական ցանկություններն իրականացնելու համար ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ան­ցած շուրջ 5 ամսում ոչինչ չի արել, սակայն ավելի քան 3 մլն դրամ աշխատավարձ է ստացել Ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում. ՀԾԿՀ-ն փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացնել օգտվողների ընթացիկ տվյալները «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ նոր հաղորդագրությամբ է հանդես եկել Ryanair-ին «օդի տուրքի» արտոնություն է տրվել․ Տաթեւիկ Ռեւազյան Իմքայլականները հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ․ նիստը լարված մթնոլորտում է անցել Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ Օրվա հանդիպումների անոնս Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Երևանի 2801-ամյակի առթիվ Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն Երեւանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել. Արմեն Սարգսյան Ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը (լուսանկար) Հատուցման ժամը մոտ է, գժապետության պատասխանը տալու եք․ Արմեն Աշոտյան «Ինչո՞ւ եք «Անտարես»-ին էսպես «փռում ասֆալտին» 50 հազար դրամով կտուգանվեն․ փոփոխություններ գնված ապրանքը հետ վերադարձնելու գործընթացում Հայաստանը որևէ մեկի սեփականաշնորհված օջախը չէ Վարչապետի խոսնակը կեղծում է փաստերը «Քաղցած ռեժիմով մսխում են բյուջեն». Բոստանջյանը՝ 48 միլիոնն առանց մրցույթի տալու և պետությունը զոհելու մասին Որն է կադաստրի Կոմիտեի ղեկավարի հրաժարականի պատճառը Մեծ փողեր՝ առանց մրցույթի. աղմուկ հանած միտում Արթուր Վանեցյանի շուրջ օղակը սեղմվում է Տասնյակ ազատամարտիկներ շտապ կարգով մեկնել են Արցախ
Հարցում

Սեյրան Օհանյանի պաշտպանը բողոք է ներկայացրել Մարտի 1-ի գործով դատավորի դեմ

«Հետք»-ը գրում է․

«Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը բողոքարկել է «Մարտի 1-ի գործով» վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մեժլումյանը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը հունիսի 25-ին բեկանել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը: Դատավոր Գրիգորյանը գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշում էր կայացրել՝ պարզելու համար գործով անցնող անձանց վերագրվող 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (սահմանադրական կարգի տապալումը) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:

Դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքում պաշտպան Կարեն Մեժլումյանը մի քանի հիմք է ներկայացրել: Ըստ փաստաբանի` սահմանադրականության խնդիրը, որի մասին նշել է դատավոր Դավիթ Գրիգորյանն, իսկապես առկա է:

«Այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ ընդունեց գործը, ավելին, դիմեց Վենետիկի հանձնաժողովին և Մարդու իրավունքների եվրոպական դատարան` երրորդ անձի կարծիք իմանալու համար, արդեն իսկ վկայում է այն մասին, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը ճիշտ է գտել, որ սահմանադրականության խնդիր կա»,- նշեց Կարեն Մեժլումյանը:

Պաշտպանը կարծիք հայտնեց, որ եթե գործը քննող դատավորը կասկած ունի որևէ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ և դիմում է սահմանադրական դատարան, ապա որևէ այլ դատարան չի կարող որոշում կայացնել, որ ՍԴ դիմելու հիմք չկա: Մեժլումյանը կարծում է, որ սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, և այդ որոշման դեմ դատախազության բերած բողոքը վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը չէր կարող վարույթ ընդունել, ուստի Արմեն Դանիելյանը որոշում է կայացրել ոչ որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան: Պաշտպանը իր պրակտիկայի ընթացքում չհիշեց որևէ դեպք, երբ սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկված լինի:

Վերաքննիչ դատարանում դատախազության և տուժող կողմի բողոքների քննության ընթացքում Կարեն Մեժլումյանը շուրջ երկու ժամ առարկություններ է ներկայացրել դրանց վերաբերյալ, մոտ մեկ ժամ առարկություններ էլ ներկայացրել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Կարեն Մեժլումյանի խոսքով` դատավոր Դանիելյանը գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու դատական ակտում որևէ հղում չի կատարել իր և Միհրան Պողոսյանի առարկություներին, և այդ հանգամանքը ևս դրվել է վճռաբեկ բողոքի հիմքում:

«Ես անգամ էլեկտրոնային տարբերակով ուղարկել եմ իմ առարկությունները, այսինքն` դատավորը կարող էր պարզապես դրանք արտատպել ու դնել որոշման մեջ, սակայն դատարանը դատախազության և տուժողների բողոքներն ամբողջությամբ ներառել է որոշման մեջ, իսկ իմ և Միհրան Պողոսյանի բողոքների առնչությամբ միայն նշել, թե Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ելույթներից հետո Քոչարյանի պաշտպանը միջնորդություն արեց, որը դատարանը համարեց իրավունքի չարաշահում և հեռացավ որոշում կայացնելու: Ես գտնում եմ, որ այտեղ ևս իրավունքի խախտում կա, հավասարության սկզբունքը պահպանված չէ»,- ասաց Կարեն Մեժլումյանը:

Նշենք, որ մինչ Սեյրան Օհանյանի բողոքը Արմեն Դանիելյանի որոշումը բողոքարկվել է նաև Ռոբերտ Քոչարյանը: Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ ընդունել կամ չընդունելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել: Դատավոր Դավիթ Գրիգորյանն, ով կայացրել է գործի վարույթը կասեցնելու և սահմանադրական դատարան դիմելու որոշումը, այլևս Քոչարյանի գործով դատավոր չէ, քանի որ նրա լիազորություններն այս որոշումից որոշ ժամանակ անց կասեցվել են: Պատճառն, ըստ պաշտոնական տեղեկատվության, այն է, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Մինչդեռ նրա պաշտպանական թիմը համոզված է, որ Գրիգորյանի հետ տեղի ունեցածն իրականում առնչվում է Քոչարյանի և մյուսների գործով նրա կայացրած որոշումներին:

Դատավորի լիազորությունների կասեցումից հետո, ենթադրվում է, որ «Մարտի 1-ի գործը», որն առնչվում է Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին, պետք է մակագրվեր այլ դատավորի, սակայն նրա լիազորությունների կասեցումից շուրջ կես ամիս անց գործի վերամակագրում տեղի չի ունեցել: Հատկանշական է, որ գործի վարույթը կասեցնելու որոշումից օրեր անց` հունիսի 27-ին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությամբ, որը չի քննվել առ այսօր` թեև պետությունը պարտավոր է անհապաղ քննել նման միջնորդությունը: Գրավի միջնորդությունը չքննելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանները ՄԻԵԴ գանգատ են ներկայցրել:

Կարեն Մեժլումյանը մեզ հետ զրույցում կարծիք հայնեց, որ այժմ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել մի բողոք, որը չպետք է վարույթ ընդուներ:

«Վարույթ ընդունելուց հետո խախտումների շարք սկսվեց, և այժմ մարդիկ չեն կարողանում Կոնվենցիայով երաշխավորված իրենց իրավունքից օգտվել, դատավորի լիազորությունները կասեցվել են, բայց գործն այլ դատավորի չի մակագրվում»,- ասաց Կարեն Մեժլումյանը` հույս հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը վարույթ կընդունի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ իրենց բողոքները»։

website by Sargssyan