Երևանում թալանել են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյի տունը
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին առանձնապես խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք պատուհանի երկաթյա ճաղավանդակը հատուկ տեխնիկայով կտրելու միջոցով մտել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, հնաոճ իրեր, խոշոր չափի գումար, տանտերերի անվամբ օրինական գրանցված զենքեր, թնակարժեք խմիչքներ և այլ իրեր։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանըի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություն» Սիբիր Գագոյին, ովքեր այս օրերին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։