Գերմանացի ֆուտբոլիստները հազիվ են փրկվել կայծակնահարության զոհ դառնալուց
Գերմանիայի Ռոզենֆելդ-Հայլիգենցիմերն քաղաում 19-48 տարեկան տասնհինգ ֆուտբոլիստներ հազիվ են փրկվել կայծակնահարության զոհ դառնալուց։ Այս մասին հայտնում է Merkur պարբերականը, տեղի ոստիկանության տարածած հայտարարությանն հղում տալով։ Բոլոր տուժած մարզիկները տեղափոխվել են հիվանդանոց։ Հետաձգվել է «Զանդհաուզեն» եւ «Բորռուսիա Մենհենգլադբախ» հանդիպումը։ Կայծակը շարքից հանել է նաեւ մարզադաշտի լուսարձակները։