Ինչու Հայկ Մարությանը չի ներկայացել ավագանու նիստին (տեսանյութ)
Մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը, որը վարում է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։ Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետարքրվել է՝ հո լուրջ բան չի՞ պատահել, ինչին փոխքաղաքապետն արձագանքել է, որ արտառոց բան չի պատահել, Հայկ Մարությանը մի փոքր վատառողջ է և դրա համար չի ներկայացել ավագանու նիստին։