Կապիկի «մարդկային արարքը» հիացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)
Կենդանին հոգ է տանում քաղաքի էկոլոգիայի և բարեկեցության մասին՝ փակելով ծորակը, որից ջուր էր խմում:
Հնդկաստանի Վրինդավան քաղաքում կապիկի պահվածքը հիացրել է ցանցի օգտատերերին: Կենդանու մասնակցությամբ տեսանյութը հայտնվել է Twitter-ում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կապիկը բարձրանում քարի գագաթին՝ քաղաքային ծորակի մոտ: Կենդանին ջուր է խմում, այնուհետև պտտելով փակում ծորակը:
Կապիկի «մարդկային արարքը» հիացրել է ցանցի օգտատերերին:
Ոմանք նշել են, որ կենդանին ավելի ողջամիտ է որոշ մարդկանց համեմատ և հավելել են, որ «սա հիանալի դաս է մեր հին ազգականի կողմից»:
What a beautiful message for humans! pic.twitter.com/wTgK4b9uGF
— Dr. S.Y. Quraishi (@DrSYQuraishi) August 1, 2019
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում