Թուրքիայում 1 օրում շուրջ 8000 վարորդ չի ենթարկվել կարմիր լույսի պահանջին
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը, որպեսզի կանխի լուսացույցերի հրահանգներին չենթարկվելու հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարները, հուլիսի 31-ին երկրում համաժամանակյա ստուգայցեր է իրականացրել:
Օգոստոսի 2-ին ոստիկանության կողմից տարածված գրավոր հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգայցերի ընթացքում ստուգում են անցել 31.357 մեքենա: Պարզվել է, որ 8008 վարորդ չի ենթարկվել կարմիր լույսի պահանջին, իսկ 382 մեքենայում բացակայել են համապատասխան փաստաթղթերը:
Առգրավվել է 19 անձի վարորդական իրավունք: 13.198 վարորդ խախտել է երթևեկության կանոնները. կազմվել են արձանագրություններ: