Սամվել Բաբայան. «Ումի՞ց կամ ինչի՞ համար պետք է փախնեմ»
Այս թեմայով
- Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
- Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
- Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան
Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ ավարտվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը: Նիստին իր ցանկությամբ ներկա է եղել նաև Բաբայանը, ով հայտարարել է, որ կալանքից ազատվելու դեպքում փախուստի դիմելու կամ իրավապահներից թաքնվելու մտադրություն չունի։
–Ումի՞ց կամ ինչի՞ համար պետք է փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ,–ընդգծել է Բաբայանը։
Նիստից հետո նրա այս խոսքերը լրագրողներին է փոխանցել փաստաբան Ավետիս Քալաշյանը, ով հավելել է, որ Բաբայանն իր նկատմամբ կիրառված կալանավորումն անհիմն է համարում և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Սակայն, դատախազն ու քննիչն առարկել են՝ առաջին ատյանի դատարանի որոշումը համարելով օրինական ու հիմնավոր, իսկ Սամվել Բաբայանի փաստաբանի ներկայացրած փաստերի դեմ այդպես էլ ոչ մի հակափաստարկ չեն բերել։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10։00–ին։
7or.am