Արձակուրդից հետո աշխատանքի գնալու լավագույն օրը
Հոգեբանները նշեցին արձակուրդից հետո աշխատելու լավագույն ժամանակը: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը:
Փորձագետները նշում են, որ լավ կլինի՝ արձակուրդից հետո աշխատանքի գնալ շաբաթվա կեսերին: Ըստ նրանց` հանգստյան օրերին երկար սպասելու կարիք չի լինի։
Նաև խորհուրդ տվեցին, որ ճանապարհորդելուց հետո երկու-երեք օր նրանք մնան տանը՝ ծանոթ ընտանեկան մթնոլորտում:
Միևնույն ժամանակ, հոգեբանները խորհուրդ են տալիս առաջին աշխատանքային օրերին հնարավորինս քիչ ծանրաբեռնվել։ Այնուամենայնիվ, եթե դա անել չի հաջողվում, ապա պետք է ծանրաբեռնվածությունը հերթագայել հանգստով։