Հայ բժիշկը բուժել է 4-ամյա ռուս երեխային, որին հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի մասնագետները
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արսեն Հայրապետյանը վիրահատել է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ Մարշալի համախտանիշով (պարբերական տենդ) երեխային, գրում է kp.ru-ն:
Ախտորոշումից հետո արտասահմանցի մասնագետները հրաժարվել են վիրահատել (հեռացնել նշագեղձերը) չորսամյա Մարտինին, քանի որ վստահ չէին, որ վիրահատությունը կօգնի երեխային ազատվել տենդից:
«Արսեն Միքայելովիչը չորս տարվա մեջ մեզ հանդիպած միակ բժիշկն է, որն անմիջապես հայտնեց, որ կկատարի վիրահատությունը: Խնդիրը նույնիսկ ոչ թե բուն վիրահատությունն է, որը տևել է 30 րոպե, այլ այն վստահությունը, որով բժիշկը որոշեց օգնել մեզ: Հիվանդության դեմ պայքարի այս տարիների ընթացքում, ես երբևէ չեմ հանդիպել մի բժշկի, որն այդքան վստահ ու փաստարկված խոսի... Ես անսահման շնորհակալ եմ, նա Աստծո կողմից ուղարկված բժիշկ է»,- շնորհակալական խոսք է հղել տղայի մայրը:
Նշվում է նաև, որ տղայի վիճակը վատացել էր այս տարվա հունվարին։ Տղան վիրահատվել է մայիսին։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում