Տավուշի մարզը նոր ոստիկանապետ ունի
Տավուշի մարզի ոստիկանապետ է նշանակվել Արմեն Գասպարյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
«ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել Արմեն Գասպարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը: Արարատում ոստիկանության մարզային պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով նախկինում օպերատիվ գծով տեղակալ էր»,-հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ Տավուշի մարզի նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար։