Ռուսաստանում առաջարկել են դադարել գարեջուրը ալկոհոլ համարել
Արդյունաբերաառևտրային նախարարությունը առաջարկել է, որ գարեջուրը չպետք է համարվի ալկոհոլային խմիչք, որպեսզի այն դուրս գա բոլոր ալկոհոլի նկատմամբ կիրառվող սահմանափակումներից: Այս մասին շաբաթ օրը, հուլիսի 20-ին, տեղեկացրել է Գրիգորի Բերեզկինին պատկանող РБК –ն՝ հղում անելով 2019-2025 թթ-երի առևտրի զարգացման ռազմավարության նախագծին, որի հավաստիությունը հաստատվել է նախարարության մամլո ծառայությունում:
Փաստաթղթում նշվում է առաջարկի մասին ՝ «քննարկել գարեջրի և գարեջրային արտադրանքի հեռացման հնարավորությունը ալկոհոլային խմիչքների հայեցակարգից՝ մանրածախ վաճառքի կարգավորման տեսանկյունից, ներառյալ հանրային սննդի ոլորտը»: Ներկայումս նախարարությունը, ըստ պարբերականի զրուցակցի, պատրաստվում է ուղարկել ռազմավարության նախագիծը բոլոր շահագրգիռ գերատեսչություններին՝ հաստատման համար:
Ալկոհոլային խմիչքները, որոնց թնդությունը 0.5% -ից ավելի է, 2012 թ-ինհավասարեցվել են ալկոհոլային խմիչքների շարքին (բացառությամբ կեֆիրը եւ կվասը): 2013 թ-ից այն չի կարելի վաճառել կրպակներում, 2017 թվականից արգելվել է վաճառել գարեջուրը 1.5 լիտրից ավել ծավալով պլաստիկ շշերով:
Չորեքշաբթի, հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում օղու սպառումը նվազել է, և աճել գարեջրի վաճառքը: Օղու մանրածախ վաճառքը նվազել է 0,3 տոկոսով՝ մինչև 34,3 միլիոն դեկալիտր, իսկ թույլ ալկոհոլային խմիչքների մանրածախ վաճառքի ծավալը 2019 թվականի առաջին կիսամյակում աճել է գրեթե մեկ քառորդով և կազմել է 2,7 միլիոն դեկալիտր:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում