Թրամփն սպառնացել է Իրանին հաշվեհարդար տեսնել՝ ԱՄՆ-ին նկատմամբ «հիմարություն» թույլ տալու դեպքում
Իրանը կվճարի, ինչպես ոչ ոք, եթե «որևէ հիմարություն» թույլ տա Միացյալ Նահանգների նկատմամբ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հուսով ենք, որ սեփական շահի համար նրանք որևէ հիմարություն չեն անի: Եթե անեն, ապա այնպիսի գին կվճարեն, որը դեռ ոչ ոք չի վճարել», - ասել է ամերիկացի ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը մտահոգված է Թեհրանի հետ բախման հավանականությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Իրանի հետ առանց նախապայմանների: