Այսօր՝ 02 ապրիլի 2020թ., 00:00
«Օդանավից ուշանում է». Օգտատերերին զվարճացրել է ճամպրուկներով վազքուղում վազող տղամարդը (տեսանյութ) Նյու Յորքում աղջիկն ամբողջովին մերկացել է և սկսել լուսանկարվել Ուոլ Սթրիթում (լուսանկարներ) Ինստագրամի հակառակ կողմը. մի շարք բլոգերներ ցույց են տվել, թե ինչպիսին են իրականում (լուսանկարներ) Ժերոմ Բոատենգը վթարի է ենթարկվել Վանում անսպասելիորեն առատ ձյուն է տեղացել «Սա հարված է տեղեկատվության հասանելիությանը». ինչպես են երկրները պայքարում կորոնավիրուսի դեմ, բայց հաղթում ընդդիմությանը. BBC Օրենքով գող է ձերբակալվել Վիճաբանություն և կրակոց՝ Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում․ կա տուժած (տեսանյութ) Լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ) Աշխարհի ամենամեծ մեկուսացման ենթարկված երկրում օդի աղտոտվածության մակարդակը զգալի փոփոխության է ենթարկվում Ինչպե՞ս հայտ ներկայացնել անտոկոս վարկ ստանալու համար Հայաստանի տարածքում միջմարզային տեղաշարժերը կտրուկ սահմանափակվելու են. Ավինյան Հայաստանի կառավարությունը չպետք է չարաշահի արտակարգ միջոցառումները՝ մարդու իրավունքները ճնշելու նպատակով․ ՄԱԿ-ի փորձագետներ Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Ռուսաստանում բարդանում է․ Պուտին Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ Ճապոնիայի կառավարությունը ընդլայնում է մի շարք երկրներից քաղաքացիների մուտքի արգելքը․ Սինձո Աբե «Մեզ աղջիկ է պետք, անընդհատ ասում են»․ Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի տեսանյութը երեխաների հետ Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը. ՀՀ ԱԳՆ ՈւԵՖԱ-ն հետաձգեց եվրագավաթների վերսկսումը, չեղարկեց հավաքականների հունիսյան հանդիպումները Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք․ Սուրեն Սարգսյան Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները Փորձագետը ավտոմեքենաների շուկայում գների 30% անկում է կանխատեսում Հայաստանում Կանադան չի ճանաչում Արցախի ընտրությունները․ Թուրքիայում Կանադայի դեսպանություն «Աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր օգնում են մեզ դիմակայել մեկուսացման այս ժամանակներում». Հռոմի պապ Կորոնավիրուսի տարածումը դանդաղում է տաք կլիմա ունեցող երկրներում․ հույն գիտնականներ Պուտինը պարզեցրել է Հայաստան ռուսական նավթամթերքների արտահանման ձեւակերպումը Կորոնավիրուսի ու արտակարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ Համալիրը հիվանդասենյակ դարձնելու փոխարեն՝ համատարած թեստավորումներ անեիք. Գևորգ Գևորգյան (տեսանյութ) Այսօր գազի գնի բանակցություններն իջել են փոխվարչապետ-«Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Միլլեր նամակագրության մակարդակի Եթե Նիկոլ Փաշինյանի խոսքերին հաջորդի գործը, լինեն արդյունավետ բանակցություններ ՌԴ-ի հետ, ապա գազի գնի չթանկանալը կարող է դառնալ իրականություն. ՌԴ պատգամավոր Ամեն ինչ կորոնավիրուսի մասին դոկտոր Վոլֆգանգ Վոդարգից (Տեսանյութ) Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ ՀՀ նախագահը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք գիտակրթական հաստատությունների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ Կորոնավիրուսային վարակի հաղթահարման գանձապետական հաշիվը կազմում է շուրջ 822 միլիոն դրամ Հարգելի իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին. Արսեն Բաբայան Ինչպե՞ս կարելի է ԵԽ անդամ, Եվրոպական միության հետ տարբեր ծրագրեր իրականացնող երկրում նման օրենք ընդունել Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ. Սուրեն Պարսյան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից արձանագրվել է մահվան դեպք Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են աջակցության նոր ծրագրերը Ով էլ դառնա Արցախի նախագահ ծանրագույն պատասխանատվության տակ է մտնում. Ստեփան Դանիելյան Համացանցում շրջանառվող ավտոբուսն աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը ՌԻԱ Նովոստի. Թաիլանդի իշխանություններն առողջ մարդկանց կոչ են արել կորոնավիրուսի թեստ չհանձնել Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար տասնյակ բժիշկներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից գործուղվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանցանոց Դոլարի փոխարժեքն աճում է. եվրոն էժանացել է Պարզվեց ամենամեծ ապուշությունը երեկվա ընտրությունները չէին. կա ավելի ֆանտաստիկ հիմարություն՝ դա երկրորդ փուլն է. բժիշկ Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 987-ով Ուկրաինայի ՆԳՆ-ն այլևս համաձայնություն չի տա չվերթներ իրականացնել ուկրաինացիների տարհանման համար․ «ՌԻԱ Նովոստի» Հաջորդ անգամ էդ մանդատը թափահարելիս՝ փորձեք հիշել, թե մեր երկրում քանի հոգի անձամբ Ձեզ ձայն կտար. Վահե Տեր-Մինասյան «Լավ լուր տնտեսվարողների համար». Բաբկեն Թունյան Իրանի ԱԳՆ-ն՝ ԼՂ ընտրությունների մասին Քաղաքացիներին գույքագրելու հրամանը Ավինյանն է տվել Արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա. Արփինե Հովհաննիսյան Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների․ նախարար ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Իտալիայում կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև ապրիլի 13-ը․ «ՌԻԱ Նովոստի» Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի աճի դանդաղում է արձանագրվել. Forbes Հայտարարվել է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ Չեխիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը անցան երեք տասնյակը Կորոնավիրուսի պատճառով խոշոր քաղաքներում նոր հիվանդանոցներ են կառուցվում, հանրային շենքերի տարածքներ են օգտագործվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Կադրեր Պետրոսյանի և Մկոյանի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից Վրաստանի կառավարությունը 3 ամիս կֆինանսավորի գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերը Բազելի թանգարանը սկսել է ներկայացնել հայտնի նկարիչների սիրելի ուտեստների բաղադրատոմսերը Ապրիլի 14-ին Արցախում տեղի կունենա նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. ԿԸՀ նախագահ Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ–ն ներկայացրեց նախնական արդյունքները Ֆիլիպինցին կարանտինի ընթացքում չարաճճի որդուն տանը պահելու համար նրան «սարսափելի» սանրվածք է արել Ռուսաստանցի մեծահարուստները մարտին 33 միլիարդ դոլար են կորցրել. «ՌԻԱ Նովոստի» Մենք չենք ուզում լավ ապրել, հայը ուզում է, որ իր կողքին ապրողը իր պես վատ ապրի Համալիրի նկարներն ինչո՞ւ եք բերել. ասում եք՝ դուք եք խուճապ տարածում, բայց հենց դուք եք խուճապը տարածում. ռազմագետ Շատ ընտանիքներ չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են. Նաիրա Զոհրաբյան Տեղորոշման այս գործիքը պետք է կիրառվեր այն փուլում, երբ երկրի ղեկավարությունը զբաղված էր քարոզչությամբ. Ալ. Կոչուբաեւ Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը Ուհանում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն ՓՄՁ-ները կարող են ստանալ արտոնյալ վարկեր՝ 36 ամսով, իսկ գյուղատնտեսության ոլորտին կտրվի 0 տոկոսով վարկեր և փոխհատուցում Գիտնականները կորոնավիրուսը բուժելու նոր մեթոդ են գտել. South China Morning Post Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է 1 անգամ` նշելով սահմանափակումների օրերի քանակը. վարչապետի խոսնակ Երթուղայինի վարորդը ընտանիքին կերակրում է օրվա եկամտով, ասում են 1 ամիս ղեկին մի նստի, բա ընտանիքը ո՞նց պահի. Սոցիոլոգ ՍՇՎՎ-ի նշաններով 65 տարեկանից բարձր ռուսաստանցիները կորոնավիրուսի հայտնաբերման լաբորատոր հետազոտություն կանցնեն. Gazeta ՓՊ նախագահը պարզաբանումներ է խնդրել փաստաբանական գործունեությանն առնչվող կարգավորումների վերաբերյալ
Հարցում

Իջեւանում երեկվա ակցիան մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր. Վանեցյան

Վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն Տավուշի մարզում, այլ նաեւ բոլոր խիտ անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է համապատասխան հետախուզական միջոցառումներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, միայն ԱԱԾ-ի կողմից ավելի քան 10 քրեական գործ է հարուցված ապօրինի անտառահատման հետ կապված, որոնցում ներգրավված են նաեւ մի շարք պաշտոնատար անձինք՝ թե անտառտնտեսության պաշտոնատար անձինք, թե իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք, բոլոր գործերով Քննչական կոմիտեում տարվում է քննություն»,–նշեց նա։


Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված միայն մեկ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 21 անձանց, որոնց թվում նաեւ պաշտոնատար անձինք կան. «Անատառագողության հետ կապված միայն ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որից միայն մեկ գործով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել, մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնատար անձանց»։

Անդրադառնալով երեկ իջեւանցիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ ԱԱԾ տնօրենը կոչ արեց քաղաքացիներին, որ այլեւս այդպիսի արարքներ թույլ չտան եւ բոլոր ծագած հարցերը լուծեն մարզպետարանի եւ համայնքի ղեկավարների հետ բանակցությունների միջոցով. «Ես համոզված եմ, որ թե մարզպետարանը եւ համայնքի ղեկավարները հաստատ կգտնեն լուծումներ»։

Վանեցյանը շեշտեց, որ երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ ակցիա էր, ոչ թե ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր. «Սադրանք էր, որը մեր մարզ այցելելուց եւ այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո ամենեւին չի նշանակում, որ մեղավորները չեն բացահայտվելու եւ չեն պատժվելու»։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշված 36 հոգուց 19-ը բերման են ենթարկվել, այսօրվա ընթացքում 2 կամ 3 հոգի եւս բերման են ենթարկվել, կան մի քանի անձինք, որոնք թաքնվում են իրավապահներից. «Համոզված ենք՝ նրանք կգան, ինքնակամ կներկայանան, կամ մեզ համար դժվար չէ՝ ոստիկանության հետ համատեղ կհայտնաբերվեն եւ կկանգնեն օրենքի առաջ»։

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին լուծում կտրվեն. «Մեր այցելությունը որեւէ բան չի փոխվել, մեր այցելությամբ մենք ուզեցել ենք Տավուշի մարզի բնակիչների ուշադրությունը գրավենք, որ իրենց բարձրացրած հարցերը մեր ուշադրության կենտրոնում է եւ ստանալու է լուծում, որը բավարարելու եւ մեր քաղաքացիներին եւ պետությանը»։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան էլ շեշտեց, որ մեկ այլ կարեւոր որոշում է կայացվել մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ.

«Համայնքային ղեկավարությունը՝ համայնքի ղեկավարները եւ ավագանիները պետք է ուղղակի ավելի ակտիվ եւ անմիջական մասնակցություն ունենան այս գործընթացների կազմակերպմանը, քանի որ նրանք ավելի մոտիկից գիտեն համայնքի խնդիրները եւ համայնքի բնակիչների խնդիրները եւ համայնքում ով ինչով է զբաղված։ Հետայսու եթե պիտի լինեն այսպիսի ակցիաներ, կարեւոր չէ դրանք կլինեն պետականությանը էլի սպառնացող թե չսպառնացող, ուղղակիորեն լինելու է համայնքի ղեկավարների եւ ավագանիների մասնակցություն»։

Նշենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջեւանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ 13 մարդ ձերբակալվել է, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Իջեւանում է նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են քաղաքում կենտրոնացած։

website by Sargssyan