1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., 00:00
Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանը կրեց երկրորդ պարտությունը Մելանյան եւ Թրյուդոն համբուրվել են Մակրոնի կնոջ հետ Թրամփի համբուրվելուց հետո Հարսանիքի մասնակիցներից մի քանի հոգի իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով բերման են ենթարկվել Ամազոնյան անտառի հրդեհների իրական մասշտաբները՝ ուղղաթիռից արված կադրերում (տեսանյութ) Կինը 8-ամյա երեխային շղթայով կապել է բազմոցին Ժողովորդ ջան, պողոսներ, էլ չփակեք փողոցներ. Աշոտյանը ոտանավոր է գրել Փաշինյանի մասին Այգում օրգիա իրականացնելու համար ձերբակալել են վեց թոշակառուի 150 աշխատակից անգործ է մնում. Գյումրու խնամքի կենտրոնների աշխատակիցները՝ վարչապետին. (տեսանյութ) Առանց Մխիթարյանի «Արսենալը» պարտվում է ԱՄԷ-ում կինը որոշել է բաժանվել ամուսնուց, քանի որ վերջինս իրեն «չափազանց շատ» է սիրում և երբեք չի վիճում իր հետ Իրանի ԱԳ նախարարը անսպասելիորեն այցելել է «Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողով Ռուս պատգամավորն առաջարկել է վերականգնել մահապատիժը Երևանը շարունակում է պարտվել. Արարատ-Արմենիան հաղթեց՝ չնայած խաղավարտին ընդունած գոլին Հայտնի է դարձել տիեզերքում կատարված առաջին «հանցագործության» մասին Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է Մեծ Բրիտանիան պարտավոր չէ վճարել ԵՄ-ին ամբողջական փոխհատուցում. Ջոնսոն Գրենլանդիան գնելու Թրամփի մտադրությունը մեսիջ է Չինաստանին եւ Ռուսաստանին Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը. Նիկոլ Փաշինյան Հավանաբար այս տարվա ընթացքում կունեանք ժամանակացույցը՝ երկու տարի է, երեք թե չորս․ մարզպետը՝ տնակների խնդրի մասին Սյունիքի մարզում հրդեհի հետևանքով 110 բնակիչ տարհանվել է Ադրբեջանցի գրոսմայստեր․ Մարիա Գեւորգյանին մասնակցությունից զրկելը թուրքական կողմի սադրանքն է Ամուլսարն առանց հանքի շարժումը համազգային բնույթ ունի. Գյումրիում ակցիա տեղի ունեցավ` իաջակցություն Ամուլսարի «Հաղթանակած» հավաքի 4-րդ օրվա հետաքրքիր ակնթարթները՝ մեկ հոլովակում Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա.Փաշինյանը՝ չծխող պաշտոնյաների մասին Փարիզը տոնում է քաղաքի ազատագրման 75 ամյակը Մոտ ապագայում Իրանը կներկայացնի հակաօդային պաշտպանության նոր համակարգը Մոուրինյուն սպասում է Ռեալի առաջարկին, այդ պատճառով մերժել է բոլոր ակումբներին Հոնգկոնգի ոստիկանությունը առաջին անգամ ջրցան կիրառեց Իրանի սրբատեղիները ապականելու դեպքում թշնամին ջախջախիչ պատասխան կստանա Թրամփը չի բացառել, որ Պուտինը կհրավիրվի G7-ի հաջորդ գագաթնաժողովին Հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ Վարչապետը կարո՞ղ է ապրանք կամ ապրանքանիշ գովազդել Ֆրանսիայում ընթանում է Մեծ Յոթնյակի գագաթաժողովը Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան Մինչ Փաշինյանը ընտանիքի հետ եկեղեցում էր, նրա թիկնապահները հսկում էին դուռը՝ ներս չթողնելով որեւէ մեկի Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարները՝ Իտալիայից Գյումրիում վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը ոստիկանը հեռացրեց (տեսանյութ) Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան Բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմերը (18+) Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել առեւտրային բանակցություններում Հոնկոնգի ոստիկանությունը ևս 29 ցուցարար է ձերբակալել Առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ Աբխազիայում այսօր նախագահական ընտրություններ են Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է ԱՄՆ-ը եւ Բրիտանիան կստեղծեն առեւտրի հարցերով աշխատանքային խումբ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիրների շուրջ Լիվերպուլը պատրաստ է վաճառել Սալահին 2020 թվականին Սիրուշոն՝ Շուշիում (լուսանկարներ) Ինչպես են ապամոնտաժել եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած օդանավը (տեսանյութ) Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է Արցախը դիտել որպես պրոբլեմ, նշանակում է կապիտուլիացիայի ձեռք մեկնել Բաքվին․ Գեղամ Նազարյան Դեն Բիլզերյանը մարզվում է մի խումբ կիսամերկ մոդելների հետ (տեսանյութ) Մերկելը G7-ի բացումից առաջ լողափ է այցելել (տեսանյութ) Քենիայի արգելոցում լուսանկարիչը ֆիքսել է ընձառյուծների «ակրոբատիկ հնարքները» (լուսանկարներ) Խետաֆեն սխալմամբ հայտարարել է գլխավոր մարզչի մահվան մասին ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը 4 մթերք, որոնցից անհրաժեշտ է հրաժարվել 40 տարեկանից հետո «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին 50-55 հայ ուղեւորներ արդեն 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում «Մալաթիա մոլի» շենքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (ուղիղ) Հազարավոր գերմանացի ֆուտբոլասերներ աղոթել են հաջող սեզոնի համար (տեսանյութ) Բորիս Ջոնսոնը ԱՄՆ-ին կոչ է արել բրիտանական ընկերություններից հանել սահմանափակումները Գերմանիայում Վրաստանի քաղաքացու սպանության մեղադրանքով կալանավորվել է մի ռուսաստանցի Աբխազիայում նախագահ են ընտրում Եղիսաբեթ II-ը դժգոհել է Թրամփից Ռուս բռնցքամարտիկը բարձրացել է Արարատի գագաթը (լուսանկարներ) Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը Մերկ աղջիկը Ferrari-ի տանիքին անցել է Իբիցայի փողոցներով (տեսանյութ) Գերմանիայում հայտնաբերվել է խոտանված Mercedes-ների մի ամբողջ գերեզմանոց Խոստումների առատությունից հասկանալի է, որ ժողովրդագրության ոլորտում վիճակը լավ չէ Քաղաքացիները ձվեր են նետել Դիլիջանի ոստիկանության շենքի ուղղությամբ (տեսանյութ) Մինչ Ամազոնի անտառներն այրվում են, Բրազիլիայի նախագահը սելֆի է անում և կատակում է Արսենալը պարտվեց Լիվերպուլին․ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ վերջին րոպեներին Վիճաբանություն` «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի վայրում. հարվածել են ոստիկանի (տեսանյութ) Փաշինյանը հայտնեց հայ ժողովրդի առաջիկա կարգախոսը «Չեն մտածում եւ արտահայտվում են». Ցոլակյանը՝ Սամվել Ալեքսանյանի մասին
Հարցում

Իջեւանում երեկվա ակցիան մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր. Վանեցյան

Վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն Տավուշի մարզում, այլ նաեւ բոլոր խիտ անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է համապատասխան հետախուզական միջոցառումներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, միայն ԱԱԾ-ի կողմից ավելի քան 10 քրեական գործ է հարուցված ապօրինի անտառահատման հետ կապված, որոնցում ներգրավված են նաեւ մի շարք պաշտոնատար անձինք՝ թե անտառտնտեսության պաշտոնատար անձինք, թե իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք, բոլոր գործերով Քննչական կոմիտեում տարվում է քննություն»,–նշեց նա։


Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված միայն մեկ գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 21 անձանց, որոնց թվում նաեւ պաշտոնատար անձինք կան. «Անատառագողության հետ կապված միայն ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որից միայն մեկ գործով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել, մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնատար անձանց»։

Անդրադառնալով երեկ իջեւանցիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ ԱԱԾ տնօրենը կոչ արեց քաղաքացիներին, որ այլեւս այդպիսի արարքներ թույլ չտան եւ բոլոր ծագած հարցերը լուծեն մարզպետարանի եւ համայնքի ղեկավարների հետ բանակցությունների միջոցով. «Ես համոզված եմ, որ թե մարզպետարանը եւ համայնքի ղեկավարները հաստատ կգտնեն լուծումներ»։

Վանեցյանը շեշտեց, որ երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ ակցիա էր, ոչ թե ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր. «Սադրանք էր, որը մեր մարզ այցելելուց եւ այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո ամենեւին չի նշանակում, որ մեղավորները չեն բացահայտվելու եւ չեն պատժվելու»։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշված 36 հոգուց 19-ը բերման են ենթարկվել, այսօրվա ընթացքում 2 կամ 3 հոգի եւս բերման են ենթարկվել, կան մի քանի անձինք, որոնք թաքնվում են իրավապահներից. «Համոզված ենք՝ նրանք կգան, ինքնակամ կներկայանան, կամ մեզ համար դժվար չէ՝ ոստիկանության հետ համատեղ կհայտնաբերվեն եւ կկանգնեն օրենքի առաջ»։

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին լուծում կտրվեն. «Մեր այցելությունը որեւէ բան չի փոխվել, մեր այցելությամբ մենք ուզեցել ենք Տավուշի մարզի բնակիչների ուշադրությունը գրավենք, որ իրենց բարձրացրած հարցերը մեր ուշադրության կենտրոնում է եւ ստանալու է լուծում, որը բավարարելու եւ մեր քաղաքացիներին եւ պետությանը»։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան էլ շեշտեց, որ մեկ այլ կարեւոր որոշում է կայացվել մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ.

«Համայնքային ղեկավարությունը՝ համայնքի ղեկավարները եւ ավագանիները պետք է ուղղակի ավելի ակտիվ եւ անմիջական մասնակցություն ունենան այս գործընթացների կազմակերպմանը, քանի որ նրանք ավելի մոտիկից գիտեն համայնքի խնդիրները եւ համայնքի բնակիչների խնդիրները եւ համայնքում ով ինչով է զբաղված։ Հետայսու եթե պիտի լինեն այսպիսի ակցիաներ, կարեւոր չէ դրանք կլինեն պետականությանը էլի սպառնացող թե չսպառնացող, ուղղակիորեն լինելու է համայնքի ղեկավարների եւ ավագանիների մասնակցություն»։

Նշենք, որ երեկ գիշերը բախում է տեղի ունեցել Իջեւանում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ 13 մարդ ձերբակալվել է, եւս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Իջեւանում է նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են քաղաքում կենտրոնացած։

website by Sargssyan