Ձեր արածը ձեզ դուր եկա՞վ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Arpine Hovhannisyan և Ruben Melikyan,
Ձեր արածը ձեզ դուր եկա՞վ:
Ի՞նչ Վենետիկ, ի՞նչ Բուքիքիո, ի՞նչ վեթթինգ, ի՞նչ դատարանների պաշարում, ի՞նչ Քոչարյանի գործ, ի՞նչ ՍԴ ինքնահռչակ նախագահ:
Իշխանավորների ազիզ օրը, ամառային տրամադրությունը ինչու՞ փչացրեցիք:
Ձեզ ո՞վ էր ասում լավ մասնագետ լինել, անգլերեն կարդալ, անձնական հեղինակություն ունենալ, շիտակ խոսացող մնալ:
Մի խոսքով, ապրեք դուք »