Այսօր՝ 29 մարտի 2020թ., 00:00
Մոսկվայում կորոնավիրուսի բարդացումներով հիվանդների շուրջ 40 տոկոսը 40 տարեկանից երիտասարդ է․ Մոսկվայի օպերշտաբ Հանրապետության բոլոր սահմանային կետերում և օդանավակայաններում պետք է գործեն արագ թեստավորման համակարգեր. ԲՀԿ-ն արտահերթ նիստում ներկայացրել է 7 առաջարկ Պարետի որոշմամբ 6 ժամով կասեցվել է մի քանի սուպերմարկետների, մթերային խանութների գործունեությունը (ֆոտո) Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին. РИА Новости 2020 թվականի Օլիմպիադան տեղի կունենա հաջորդ տարի գրեթե նույն օրերին Իտալիայի սպորտի նախարար․ Իրատեսական չէ մրցաշրջանի վերսկսումը մայիսի 3-ին «Հաղթանակի ապրիլ». նոր ֆիլմ Ապրիլյան պատերազմի մասին (Տեսանյութ) Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի միջեւ մի քանի երթուղիների սպասարկումը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Լեհաստանի նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվեն կորոնավիրուսի պատճառով Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի եւ խորհրդարանի վրա է․Վիտալի Բալասանյան Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն՝ պետության ու ազգի դեմ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստանում է ահազանգեր, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող անձանց հրաժարվում են թեստավորել Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը մարտի 29-ի չվերթների վերաբերյալ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է երկրի բնակիչներին կորոնավիրուսային ճգնաժամի վատթարացման մասին․ BBC News «Փյունիկ»-ի նախկին դարպասապահը Բրյուսելի բնակիչների համար պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը (տեսանյութ) Ինչպես խուճապ տարածել՝ պայքարելով խուճապի դեմ Merci. Ֆրանսիան Էյֆելյան աշտարակի վրա հայտնված գրությամբ իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին (տեսանյութ) Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորոնավիրուսից. TACC Վաչեն դստեր հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Նյու Յորքի բնակիչներին խուսափել ոչ պարտադիր ուղեւորություններից․ Associated Press Հայ բժիշկների ու 1-03 -ի աշխատակիցների ՆՈՐ ՊԱՐԸ… Օրվա խորհուրդ Դեռահասը թքել եւ հազացել է թոշակառուի վրա՝ վախեցնելով նրան կորոնավիրուսով․ Express and Star «Ալո, Փաշինյանն է զանգում, ի՞նչ կա» Ձանիոլոն Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում Շան հետ 2 օր կորած 4-ամյա աղջկան ողջ են գտել Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան․ Արայիկ Հարությունյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկիի մասին Ռուս թղթակիցը ցուցադրել է Դեր Զորի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական եկեղեցու ավերակները Հիմա հարց՝ սա գնաճ չէ՞ Լեհաստանում մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Ռոբերտ Քոչարյանի ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Մահացել է Պատրիկ Դեւեջյանը․ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս «Ռոսնավթը» դադարեցրել է գործունեությունը Վենեսուելայում․ ՌԻԱ Նովոստի Little Big-ը ներկայացրել է իր երգերից մեկի «կարանտինային» տարբերակը (տեսանյութ) «Յուվենտուսի» խաղացողները 4 ամիս աշխատավարձ չեն ստանա 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն․ Անդրանիկ Թևանյան Դոնալդ Թրամփը որոշել է չսահմանել կարանտին Նյու Յորքում Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ Մեկ միլիոն դոլար կորոնավիրուսից տուժածներին՝ Քիմ Քարդաշյանից․ Instagram Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 424-ի «Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսի վարակի բուժման դեղամիջոց ԱԳՆ-ն հավաքագրում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները Տարօրինակ զույգեր․ կորոնավիրուսի թվերը բոլորի հետաքրքրության կիզակետում են Եթե էս վիրուսի պատմությունը չլիներ, մենք դա պետք է հնարեինք Քոնոր Մաքգրեգորը կանխատեսել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Ի՞նչու վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը ՎՎՊ-ի հետ «Հաղթանակի ապրիլ». Հարություն Հարությունյանի նոր ֆիլմի պրեմիերան՝ ապրիլի 2-ին Ռիտա Օրան մարմնի ամենաանսպասելի մասերից մեկի վրա դաջվածք է արել Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի) Մենք ամեն րոպե մեր մտորումներում ունենք Արցախում ընտրությունները հետաձգելու թեման. Աշոտ Ղուլյան «Միթսուբիշիի» վարորդն ու ուղեւորը հարբած վիճակում ծեծել են իրենց կանգնեցրած ոստիկանին ՖՖՖ նախագահ․ Հավանաբար, Ֆրանսիայի առաջնությունը կավարտենք հուլիսի 20-ին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի Այս անգամ թիրախում Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն է. Ամրամ Մակինյան Ժողովրդին զանգելու փոխարեն, գուցե զանգեք եւ լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետներին․ Լիլիթ Գալստյան Մանրամասներ՝ կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին Իտալիայի վարչապետը պատմել է իր եւ Մերկելի «կոշտ առճակատման» մասին․ Il Sole 24 Ore ՌԴ կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. քիչ առաջ խոսել եմ Միշուստինի հետ. Փաշինյան Ջեֆ Բեզոսը հասցրել է վաճառել Ամազոն ընկերության բաժնեմասերը և խուսափել կորոնավիրուսի հետևանքով ֆինանսական շուկայի փլուզման հետևանքներից Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Արցախի դատախազությունն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը՝ վարչական ռեսուրսի օգտագործման մասին Պետական կառավարման համակարգում դեռ շոուներ ապահովելու տրամադրություններ են. Անդրանիկ Թևանյան Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը «Կորոնավիրուսային օկուպացիայի» պայմաններում». Սեյրան Օհանյանը լուսանկար է հրապարակել Դիմացեք, ժողովուրդ ջան. Արթուր Վանեցյան «Եթե Լարսը փակ է, իմաստ էլ չունի մտնենք Վրաստան». Բագրատաշենի մաքսակետում վարորդները 5-6 օր սպասում են իրենց հերթին Ինֆեկցիոն հիվանդանոցում 2 պացիենտների վիճակը ծայրահեղ ծանր է, 9-ինը՝ կայուն ծանր. 2-ն ապաքինվել են Բեռլուսկոնին Իտալիային օգնելու համար շնորհակալական նամակ է հղել Պուտինին․ ՏԱՍՍ Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Ստեփանակերտում արձանագրվել է 4 ներմուծվող ապրանքատեսակների միջին գների աճ WhatsApp-ը կորոնավիրուսի հաշվին դարձել է ավելի հայտնի Ֆեդերիկո Վալվերդեի տրանսֆերի վաճառքը քննարկելի չէ Վարակի էպիկենտրոն Ուհանում կյանքը վերականգնվում է
Հարցում

ՍԴ–ի շուրջ ստեղծված հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ

ՀՀ արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արդարադատության նախարարությունը հավատարիմ են մնում դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման նպատակով և դատական համակարգի առողջացմանը միտված խորքային բարեփոխումներ իրականացնելու մասին հայտարարված նպատակին և այդ նպատակին հասնելու համար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցման և ընդլայնման, ինչպես նաև դատավորների բարեվարքության և գույքային դրության գնահատման օբյեկտիվ կառուցակարգ մշակելու միջոցով իրականացման դիրքորոշմանը:


Այդուհանդերձ, քանի որ ԵԽ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակությունը մամուլում շահարկումների տեղիք է տվել և մի շարք հարցեր առաջացրել, կարծում ենք, որ խնդիրն առավելապես վերաբերում է «վեթինգ» բառի մեկնաբանությանը և այն եղանակներին ու ձևին, որով այդ գործիքը կիրառվել է տարբեր երկրներում: Ի դեպ, առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին:

Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա:

Հատկանշական է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանին (Հունիսի 21-22, 2019թ) հաջորդել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այցը Ստրասբուրգ (հուլիսի 1-2-ը), որտեղ այս գաղափարներն առավել մանրամասնորեն ներկայացվել և քննարկվել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ:

Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում Կառավարության մոտեցումները, կարճաժամկետ և երկրաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք հավանության են արժանացել բոլոր գործընկերների կողմից: Ավելին, գործընկերներին ներկայացվել է նաև, որ Արդարադատության նախարարությունը չի սահմանակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայում մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին: Քաղաքականության այս համապարփակ փաստաթղթերը առաջիկայում կամփոփվեն և կներկայացվեն ավելի լայն հանրային քննարկման:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել:

Հայտնենք նաև, որ հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»:

website by Sargssyan