1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 13 նոյեմբերի 2019թ., 00:00
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Փաշինյանը 2020թ․ պաշտոնական այց կկատարի Ռուսաստան Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Թուրքիա Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է. ՀՀ վարչապետի խոսքերին ծափահարում են ԱԺ-ում (տեսանյութ) Երկրի թիվ 1 թամադան հայագիտություն ուսումնասիրողներին անվանում է թամադա․ Աշոտյան Չիկագոյում սառնամանիքները հասել են 33-ամյա վաղեմության ռեկորդը գերազանցող նիշի Ձմռան ամիսներին գազի գինը չի բարձրանա. փոխվարչապետ Կոռուպցիայից ավելի սատանիստական բան չեմ պատկերացնում. վարչապետը՝ «Հուզանք ու զանգ»-ի մասին «Միայն մի ելք կա՝ մահը». Ի հայտ է եկել Խաչատուրյան քույրերի՝ ընկերուհիների հետ ունեցած նամակագրությունը Մասիսի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» մակնշմամբ մթերք (լուսանկարներ) Մեգանն ու Հարին սուրբծննդյան տոներն Էլիզաբեթ 2-րդի հետ անցկացնելու փոխարեն կանցկացնեն Մեգանի մոր հետ Հոնկոնգում հատուկ ջոկատ կստեղծեն խռովությունները ճնշելու եւ կարեւոր օբյեկտները պաշտպանելու համար Նեպալում հակաչինական բողոքի ակցիաներ են Կինը 11 տարի փակի տակ է պահել իր երեխաներին, վերջիններիս փախուստից հետո նա ինքնասպանություն է գործել (լուսանկարներ) Առնոլդ Շվարցենեգերը քաղաքում «տանկով» է շրջում. Page six (լուսանկարներ) Եվս 2 սենատոր աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին Միխայել Շումախերի կնոջը մեղադրել են ամուսնու վիճակի մասին ճշմարտությունը թաքցնելու համար «Ձեր «լավագույն ընկեր Էրդողանը» պետք է որ խանդավառված լինի». Շերը Ղամիշլիում հայ հոգևորականի սպանության համար մեղադրել է Էրդողանին և Թրամփին Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին այլևս չշարունակել փոխնախարարի աշխատանքը. արդարադատության նախարար (տեսանյութ) Որևէ մեկը չփորձի միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ. կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Պետությունը Ryanair-ին գերշահո՞ւյթ է ապահովում. ավիատոմսերի գները բնավ էժան չեն Ազատ Արշակյանի տարօրինակ արկածները ԵՏՄ-ում ռոումինգը հանելու ճանապարհային քարտեզը կներկայացվի դեկտեմբերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ընկալումը ողջունվել է գործընկերների կողմից Նստացույց անող երիտասարդ դաշնակցականները հանրահավաք են անցկացնում (տեսանյութ) Ճակատագրի հեգնանք կամ ինչ պատասխան կտա Հայկ Մարությանն իր կնոջն ու երեխաներին Դուբայի շեյխի ու նրա նախկին կնոջ «իրավական ճակատամարտը». երեքշաբթի կայացել է զույգի երեխաների գործով վերջին դատական լսումը Կանադացի հոքեյիստը կյանքը Ռուսաստանում համեմատել է բանտարկության հետ Ժաննա Ֆրիսկեի նախկին սիրելին ամուսնանում է Հարավային Կորեայում պայթյուն է տեղի ունեցել պաշտպանական ԳՀԻ-ի լաբորատորիայում Վենետիկյան ջրի հորդացումը հասել է ռեկորդային բարձրության ՌԴ-ում ՀՀ դեսպանություն. Արմավիրում տեղի ունեցածը չի համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն Կրթության և գիտության ոլորտում իշխանությունների քաղաքականությունը ձախողված է. Արթուր Ղազինյան ՀՀ իշխանությունների կոշտ քաղաքականությունը ապօրինի ծառահատումների հարցում չի փոխվել. փոխնախարար ԲՀԿ-ն դեմ կքվեարկի 2020 թ. պետական բյուջեի նախագծին Պահանջում ենք օրինագիծը հանել շրջանառությունից և ձեռնամուխ լինել նոր նախագծի մշակմանը. բաց նամակ ՀՀ օրինագծի առթիվ Ֆոնսեկա. Մխիթարյանի վերադարձը կօգնի մեզ Փողերը՝ յուրայիններին. ինչ է կատարվում պետական գնումների համակարգում Արարատ Միրզոյանը չի կարողանում լրատվական դաշտում դրական իմիջ ձևավորել. «Մեդիա պաշտպան» Հանրապետությունում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի. որոշ մարզերում կհասնի -10 աստիճանի ԱԳՆ-ի արձագանքը Ուկրաինայի դեսպանատան հայտարարությանը՝ Հայաստանը չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժը Ուտելիքը բերե՛ք․ Փաշինյանը անհանգստացած է ուտելիքի ուշացումից (տեսանյութ) Թալիշի վերակառուցումից հետո արդեն 46 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ. Տիգրան Աբրահամյան Վազգեն Մանուկյանը հայտնել է Հանրային խորհրդից դուրս գալու մասին ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել. Նարեկ Սամսոնյան Ռուս հայտնի հաղորդավարուհուն զարմացրել է Անդրեյ Մալախովի աշխատավարձը Հիլարի Քլինթոնը չի բացառել ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Մեծահարուստները սկսել են ավելի քիչ վստահել բանկերին Ֆրանսիայի ափ է նետվել ավելի քան 700 կգ կոկաին տեսակի թմրանյութ «Թող ինձ ինչ ժամկետ ուզում են տան, բայց նրանց ազատ արձակեն». Աթամբաևը պահանջել է ազատ արձակել իր կողմնակիցներին Երբ արտաքին պարտքն աճում է, իսկ կենսամակարդակը՝ ոչ «Այնպիսի տպավորություն էր, որ Լավրովը մեծագույն հաղթանակ է տարել». Կոլերով «Հանգիստ վեր ընկեք տեղներդ» ․ԲՀԿ-ական փորձագետը՝ ԱԺ նախագահի օգնականին Թրամփն Էրդողանին 100 մլրդ դոլարի գործարք է առաջարկել Հետո էլ Պապ թագավորից եք խոսում, Պապ թագավորը «գալուբոյ» է եղել․ ԱԺ պատգամավոր Իսկ վարչապետին ուղեկցողները ի՞նչ են անում, եթե ադրբեջանցի բլոգերն է գրիչ տալիս վարչապետին. իրանագետ Մեկ անձից առանց մրցույթի գնումների ցանկն ընդլայնում են 2015-2018 ժամանակահատվածում Վրաստանում վերաբնակություն է հաստատել ավելի քան 2200 հայ Ռումբ է դրված Փաշինյանի իշխանության տակ. հեղափոխություն է լինելու. Միհրան Հակոբյան Ռուսաստանաբնակ գործարար Ալբերտ Ավդոլյանը մարել է ռուս թոշակառուի 5 մլն ռուբլու չափով պարտքը (լուսանկար) ԵԱՀԿ դիտակումը Թալիշից արեւելք նորմալ է անցել Համացանցում է հրապարակվել Գազայի հատվածից Իսրայելի մայրուղու վրա հրթիռի ընկնելու պահը ցուցադրող տեսանյութը (տեսանյութ) Փաստաբանների պալատի հայտարարությունը՝ ձերբակալված փաստաբանների վերաբերյալ Հայտարարում ենք համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ` որպես միաբանության քայլ Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և այդ երեխային դաստիարակել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Փաշինյանը փորձում էր ԿԳՄՍՆ շենքի դիմաց հավաքված երիտասարդներին ծուղակը գցել. (տեսանյութ) Փարիզում ֆեմինիստները տապալել են Ռոման Պոլանսկու «Սպա և լրտես» ֆիլմի նախնական ցուցադրությունը (տեսանյութ) ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Բաքվում համատարած բռնում են «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչներին Իտալիայում անբարենպաստ եղանակի պատճառով փակվել են դպրոցներն ու ճանապարհները Էրդողանի գլխավոր խորհրդականն ասել է, թե «մի օր Ադրբեջանի դրոշը կծածանվի Ղարաբաղում» ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22100-ով պակասել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը լավատես է Հայաստանի հարցում Հայաստանն առաջին անգամ դարձել է Ռուսաստան թանկարժեք իրերի ամենախոշոր արտահանողը Երբ Փելոսին ասաց, որ բանաձեւը քվեարության է դնելու, մենք չէինք կարող զսպել արցունքները. Փալոնը՝ հայ պատգամավորներին Ինչու հրաժարական ներկայացրեց «անցումային» փոխնախարարը «Տենց եք անում, որ սենց չափերներն անցնում են». ԱԺ-ում բախումը քվեարկության պատճառով էր Մի լուսանկարի պատմություն 2016-ի համեմատ արտագաղթի միտումները նվազել են մոտ 90%-ով. Փաշինյանը՝ ԵՄ-իի հետ վիզաների ազատականացման մասին «Նոր տարին առանց քաղաքապետի». օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հարցն է
Հարցում

Այս ամենն օրինական դաշտ վերադարձնելու ճանապարհ չկա․ Հայկ Ալումյան

«Սահմանադրական դատարանի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի մասամբ մերժմանը ես համամիտ չեմ»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. «Հասկանալի է՝ ինչ փաստարկներ է բերել ՍԴ-ն՝ վարույթ չընդունելով, բայց դրանց հետ ես անձամբ համաձայն չեմ, եւ գտնում եմ, որ դրանց սահմանադրականության ստուգման անհրաժեշտություն կար, համենայն դեպս, հիմա ունենք այն, ինչ ունենք»։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն, իր հուլիսի 8-ի աշխատակարգային որոշմամբ, որոշել էր մասամբ վարույթ է ընդունել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Վարույթ էր ընդունվել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300.1 հոդվածի 1-ին մասի (Սահմանադրական կարգի տապալում)՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով, իսկ մերժվել էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը, ինչպես նաեւ՝ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու հարցի քննությունը։

Հայկ Ալումյանը կայքի հետ զրույցում ասել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո՝ հունիսի 26-ին արդեն, գործը պետք է ուղարկվեր Առաջին ատյանի դատարան. «Բայց եթե առաջնորդվում ենք Արմեն Դանիելյանի՝ օրենքից չբխող մեկնաբանությամբ, ապա երեկ, ամենաուշը այսօր նա պետք է գործն ուղարկեր Առաջին ատյան։ Բայց օրենքը, տրամաբանությունը մի բան են, պրն Դանիելյանի գործողությունները արդեն տասը տարուց ավել է՝ բոլորովին ուրիշ»։

Հայկ Ալումյանը նշել է, որ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել, եւ ըստ նրա՝ Վճռաբեկում բողոքների քննության համար պարտադիր չէ, որ քրեական գործի ողջ նյութերը գտնվեն այնտեղ, իսկ մինչ դա, ըստ պաշտպանի, Առաջին ատյանի դատարանում պետք է վերսկսվի գործի քննությունը եւ պետք է քննվի իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը. «Մենք ունենք բազմաթիվ քրեական գործեր, որոնցով Վճռաբեկ բողոքներ են ներկայացվել, բայց զուգահեռաբար գործը քննվել է Առաջին ատյանում»։

Այն, որ ՍԴ-ն պետք է քննի Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը, ըստ Ալումյանի՝ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Առաջին ատյանում գործի քննության վրա. «Դա պետք է Վճռաբեկ դատարանին լրացուցիչ հուշի՝ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ ստացվում է՝ կա հիմնավոր կասկած, որ հոդվածը, որով նա մեղադրվում է, հակասում է Սահմանադրությանը։ Դա պետք է հուշի, որ այդպիսի հոդվածով անձինք չի կարելի կալանքի տակ պահել»։

Հայկ Ալումյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակն այլեւս դուրս է օրինականության դաշտից. «Ցանկացած քայլ հիմա օրենքից դուրս է, հնարավոր չէ օրենքի մեջ մի քայլ պատկերացնել։ Դատավոր Դանիելյանը իրավունք չուներ այդ բողոքները վարույթ ընդունել, իրավունք չուներ այդ բողոքները համատեղ քննել եւ այդպիսի որոշումներ կայացնել։ Հիմա գոյություն չունի օրինական ճանապարհ այս ամենը օրինական դաշտ վերադարձնելու համար»,-ասել է նա։

website by Sargssyan