1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 հոկտեմբերի 2019թ., 00:00
Ռեալի կարեւոր հաղթանակը Ստամբուլում Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս Սա իշխանությունների պլան «Գ»-ն է, Արսեն Բաբայանը չի ընդունում մեղադրանքը. պաշտպան Սոչիում 5 ժամ է, ինչ ընթանում են Պուտինի և Էրդողանի բանակցությունները. ռուսական կործանիչների գնման հարցը չի քննարկվել Ինչն է ավելի վտանգավոր սրտի համար՝ հանգստյան օրերին շա՞տ, թե՞ամեն օր չափավոր խմելը Մեկուկես տարի ամբողջ իշխանական ռեսուրսը զբաղված է երկու հոգով` Ռոբերտ Քոչարյանով և Հրայր Թովմասյանով. Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյան Բրեքզիթը ժամանակի եւ էներգիայի զուր վատնում է. Ժան-Կլոդ Յունկեր Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ Բաշար Ասադ. «Էրդողանը գող է, նա գողանում է մեր հողերը» ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց բժշկական ապահովագրության վերաբերյալ նախագիծը ՀՔԾ-ն հաստատեց․ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել․ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց Արսեն Բաբայանին դատարան չեն տեղափոխել, բողոքի քննությունն այսօր չի կայանա Հայաստանի քաղաքացիների ընդհանուր կարողությունը 42 միլիարդ դոլար է գնահատվում Քաղաքական հետապնդումների շրջափուլը սկսված է. Լիլիթ Թումանյան Քաղաքական էլեմենտն ակնհայտ է, և ես Արսեն Բաբայանին համարում եմ քաղբանտարկյալ. Ռուբեն Մելիքյան ԱԱՀ դեբետների վերադարձի որոշմամբ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Փաշինյան Գև­որգ Կոս­տա­նյա­նը հանդիպել է ՌԴ գլխա­վոր դա­տա­խա­զին Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է՝ ինչու նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին հանրությունը չի իրազեկվել Ադրբեջանի իշխանությունները մտադիր են «վաստակած հանգստի» ուղարկել բոլոր թոշակառուներին Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով Մինչ դատարանը կքններ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը` նրան մեղադրանք է առաջադրվել Օր առաջ պետք է կասեցնել թուրքական, ադրբեջանական, պակիստանյան ապրանքների ներկրումը ՀՀ (տեսանյութ) Զանգվածային ծեծկռտուք քրդերի եւ թուրքերի միջեւ Գերմանիայում Դատարանը քննում է Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը. ուղիղ Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել ծննդյան տորթը Աշխատավարձի բարձրացումը պետք է լիներ թափանցիկ, հիմնավոր և ընդունելի․ Բաբկեն Պիպոյան Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն նույնպես էժանացել է Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողերի մի մասն ու նրա բնական հարստությունները. Ասադ «4-ը հիանալի թիվ է». Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հաստատել են, որ այլևս չեն պատրաստվում երեխաներ ունենալ Ոչ թե ՍԴ-ն է վիրավորել ԱԺ-ին, այլ իմքայլականները՝ մի ամբողջ ժողովրդի «Բրեքզիթ»-ի վերաբերյալ որոշումը ԵՄ կհրապարակի առաջիկա օրերին Մահացել է թավջութակահար Վահրամ Սարաջյանը ԱՄՆ-ում դատապարտված թուրք բանկիրը նշանակվել է թուրքական ֆոնդային բորսայի ղեկավար է նշանակվել Տուսկը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում գործողությունը Ներկայացվող տեսաժապավենում հենց Փաշինյանի տեսակետն է ապրիլյանի պատերազմի վերաբերյալ (տեսանյութ) Rammstein ռոք խմբի մենակատարն արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսահոլովակ է թողարկել (տեսանյութ) Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է Ծխախոտի ծուխը վտանգավոր է մանկական աչքերի համար. հետազոտություն «Մենք այդ ծախսի տեղը չգիտե՞նք». Ինչու ԱԺ-ն մերժեց պայմանագրով աշխատողների համար եկամտահարկի վերադարձի հնարավորությունը Ցանցառապետության կյանքից. դրվագ 6 Վահե Գրիգորյանն այդպես էլ չհասավ իր մանկության օրերի բյուրեղյա երազանքին. Գեւորգ Պետրոսյան «Չքաղաքականացնել»․ Գոռ Հակոբյանը կրկնօրինակել է հայտնի լուսանկարը «Ինչպե՞ս կարող է կողմերից մեկը մյուսին այսպես դավաճանել». Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ քննադատել է Ֆրանսիայի և Իրանի իշխանություններին Արսեն Բաբայանի ձերբակալման հիմքերը խարխուլ են. Գեւորգ Պետրոսյան Ժողովուրդը պետք է իմանա, թե իր հարկերի հաշվին կերակրվող պետական պաշտոնյան ինչի համար է աշխատավարձ ստանում. Գևորգ Պետրոսյան «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյան Միհրան Հարությունյանի մարտից հետո հայ և ղազախ երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել «Նման սահմանափակումներով ընտրություններում հաղթած որեւէ հոգեւորական չի կարող լինել ոչ արժանընտիր եւ ոչ էլ ազգընտիր» Ակնհայտ է՝ Արսեն Բաբայանն ի պաշտոնե լիազորություն չի ունեցել կատարելու իրեն մեղասգրվող արարքը, նրա ձերբակալությունն ապօրինի է․ ՎԵՏՕ շարժում «Եթե Իրանն իրեն մի քանի բան թույլ տա անել, մենք կհարվածենք նրան այնպես, ինչպես երբեք». Թրամփ Human Rights Watch-ը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին Արթուր Սարգսյանն ուներ անբուժելի հիվանդություն, ինձ համար անակնկալ էր, երբ նա կրկին կալանավորվեց. Գևորգ Կոստանյան Ալեքսանդր Ռեւան բանաստեղծությամբ շնորհավորել է հայուհի կնոջ ծննդյան օրը Մենք մի կերպ յոլա կգնանք. պետք է բարձրացնել ԱԺ աշխատակազմի աշխատավարձը. Ալեն Սիմոնյան Ինչո՞ւ են նախարարների աշխատավարձերը բարձրացվել գաղտնի. Փաշինյանը չմեկնաբանեց Ճապոնիայում մոտ 550 հազար մարդ համաներման է արժանացել կայսեր գահակալման առիթով 16, 18 տարեկան աղջիկներին հարցաքննության կանչելն ինձ համար անընդունելի է․ Գագիկ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին (տեսանյութ) Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը Անժելա Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցող բռնաճնշումների իրական պատճառները ՍԴ-ն ԱԺ-ի նկատմամբ դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք, որն, իհարկե, կստանա արձագանք. Լիլիթ Մակունց Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները ԱԺ-ն իր աշխատանքները շարունակեց առանց պատգամավորների մասնակցության Ցանկացած ոք, ով հանրային տիրույթում, հրապարակային դաշտում քննադատում է իշխանություններին, կարող է հետապնդվել. Սաթիկ Սեյրանյան Դոնալդ Թրամփի վրա նախագահությունը 2-5 միլիարդ դոլար է նստել ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարը կալանավորվել է Չի կարող մարդը քննադատի ՀԱՊԿ-ն, հետո դառնա վարչապետ ու ՀԱՊԿ-ի համաժողովներում 11 անգամ «Спосибо»-ներ շռայլի. ՀՀԿ խոսնակ British Airways-ն աշխատանքից հեռացրել է ուղեկցորդուհուն, որի զուգընկերը օդաչուներից մեկի հետ ծեծկռտուք է սկսել Ինչո՞ւ ՀՀԿ-ի ձայները մեկ տարում 13 անգամ նվազեցին. Շարմազանովի պարզաբանումը ՄԻՊ-ի հայտարարությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. փաստաբանը բողոքարկել է որոշումը Ճապոնիայի կայսեր գահակալման արարողության անցկացման համար ծախսվել է 147 մլն դոլարից ավելի «Ռեալում» բոլորը մինչև մահ Զիդանի կողքին են «Ոսկե գնդակ». France football-ը հրապարակել է 20 հավակնորդների անունները Ամերիկացին եւ նրա կինը սիրահարվել են մեկ այլ կնոջ եւ ապրում են «շվեդական ընտանիքով» Դաժան սպանություն՝ Երեւանում. դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել 64-ամյա կնոջ պարանոցին, կրծքավանդակին Լիլի Մորտոն ներկայացել է թափանցիկ հագուստով «Ջոկեր»-ը գողացել է Արմեն Ջիգարխանյանի կերպարը՝ ռուսական «Շիրլի-միրլի» ֆիլմից Իրականություն՝ ոչնչի մասին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում Պարոն Փաշինյան, այսպես շարունակելու դեպքում դուք ավելի ծանր ձևով կմերժվեք Հայ ժողովրդի կողմից
Հարցում

Երկիր, որտեղ Պուտին-Թրամփ հանդիպումն իրադարձություն չէ

Արդեն մի քանի օր է՝ աշխարհի թիվ մեկ իրադարձությունը Ճապոնիայում կայացած Պուտին-Թրամփ մեկուկես ժամանոց հանդիպումն է: Աշխարհի, բայց ոչ Հայաստանի համար:

ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը դարձել է ոչ միայն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, այլ նաեւ աշխարհի բազմաթիվ երկրների լրագրողների, քաղաքագետների, փորձագետների թիվ մեկ քննարկվող թեման:

Աշխարհը փորձում է հասկանալ, թե այդ ինչի շուրջ են համաձայնության եկել Թրամփն ու Պուտինը, որ այդքան գոհ դուրս եկան բանակցությունների սեղանից, եւ ինչ հետեւանքներ կունենան այդ պայմանավորվածություններն աշխարհի համար: Աշխարհը, բայց ոչ Հայաստանը:

Արցախի խնդիր, Իրանի հետ սահման ունեցող, Թուրքիայի հետ հարաբերություններ չունեցող Հայաստանում Թրամփ-Պուտին հանդիպումն անտեսվեց: Մեր հանրության, լրատվամիջոցների ճնշող մեծամասնոսւթյան համար այդ հանդիպումն ավելի անկարեւոր էր, քան Ձախ Հարութի համերգը, որից անգամ լայվ էր մտել թիվ մեկ պաշտոնյան:

Տարիներ առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան (1996-2001թ.թ.) Միշել Լեգրան, որը հաճախ դիվանագիտությունը մի կողմ էր դնում եւ ասում այն, ինչ մտածում էր, քանի որ իրոք սիրում էր Հայաստանն ու հայ ժողովրդին, ասուլիսներից մեկի ժամանակ ասաց, թե հայերը, հայաստանցիները շարունակում են իրենց զգալ մեծ երկրի ծայրագավառի բնակիչներ:

Նա իր պնդումը հիմնավորեց այսպես. «Հայաստանում մամուլը միջազգային իրադարձություններին շատ քիչ տեղ է հատկացնում, լրատվամիջոցներ կան, որ անգամ միջազգային իրադարձություններին էջ չեն տրամադրում, քանի որ դուք ձեզ դեռ առանձին երկիր չեք զգում, դուք ձեզ համարում եք մեծ երկրի ծայրագավառի բնակիչներ, որոնց հետաքրքիր են բացառապես իրենց նեղ, հիմնականում կենցաղային խնդիրները»:

Լեգրան ասաց, որ ֆրանսիացին առաջինը ծանոթանում է միջազգային իրադարձուրթյուններին, քանի որ իրեն պատասխանատու է համարում ամբողջ աշխարհի համար: 

Միշել Լեգրայի ասուլիսից անցել է մոտ քսան տարի. ցավոք մտածողության առումով գրեթե ոչինչ կամ ոչինչ չի փոխվել: Մեզ համար ավելի կարեւոր է ոչ թե Թրամփ-Պուտին հանդիպումը, որտեղ ձեռք բերած համաձայնություններից կամ հակառակը կախված է լինելու նաեւ Հայաստանի հետագա ընթացքը, Արցախի հարցի կարգավորումը, այլ Երեւանի քաղաքապետի անկիրթ խոսնակի զզվելի արտահայտությունները:

Մեր հանրության, անգամ լրատվամիջոցների համար կարեւոր է ոչ թե Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, այլ նվազագույն աշխատավարձը մի քանի հազարով բարձրացնելու խոստումը, ընդ որում, դա էլ քննարկում են առանց հաշվի առնելու դրամի հնարավոր արժեզրկումը եւ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի փոփոխումը:

Ի՞նչ Թրամփ-Պուտին հանդիպում, ինչ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներ: Մեր հանրության եւ մամուլի, սուպերնախարարներից մեկի համար ավելի, շատ ավելի կարեւոր է, թե ինչու մի երգիչ համարձակվեց երգել Սերժ Սարգսյանի համար: 

Նրանք, ովքեր չեն նկատում Պուտին-Թրամփ հանդիպումը, դեռ մեկ տարի առաջ անարգանքի սյունին գամեցին Ձախ Հարութին Սերժ Սարգսյանի հետ բարեւելիս խոնհարվելու համար, իսկ հիմա մոռացած այդ մասին սիրում են Ձախ Հարութին: Նրանք, ովքեր դեռ մեկ տարի առաջ սիրում եւ գովերգում էին Նիկոլի մասին երգեր հյուսող երգիչներին եւ ռեփերներին, հանկարծ ատում են Սերժ Սարգսյանի մասին երգողներին: Իսկ նրանք պետական բարձր պաշտոնյաներ են, անգամ նախարարներ:

Անգամ ադրբեջանական մամուլն է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հեղեղված վերլուծություններով, հարցազրույցներով: Նրանք փորձում են հասկանալ, թե ինչ ազդեցություն է ունենալու Իրանի եւ Արցախի խնդրի կարգավորման վրա այդ հանդիպումը: Սա Ադրբեջանում, իսկ Հայաստանում Թրամփ-Պուտին հանդիպումից միլիոնավոր անգամ կարեւոր է այն արջը, որը հինգ ճագարի էր վնասել:

Մենք առանց վերլուծելու անցնում ենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարության կողքով, մենք շատ արագ մոռանում ենք ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության քվեարկությունը, մենք լուրջ չենք վերաբերում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ չենք փորձում հաշվարկել հնարավոր ռիսկերն ու վնասները, եւ մենք այսքանից հետո չէինք կարող լուրջ վերաբերել Թրամփ-Պուտին հանդիպմանը:

Ավելի պարզ լինելու համար ասենք, որ մեր վերաբերմունքը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպամնը նույնն է, եթե Հանրային հեռուստաալիքը ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի խաղերի փոխարեն հեռարձակի Լիլիթ Հովհաննիսյանի համերգները, իսկ հանրությունն էլ դա շատ նորմալ կհամարի:

Այսպիսին ենք մենք, այսպիսին է մեր հանրությունը, բնականաբար, դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Գեղամ Նազարյան

Top-News.am      

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

website by Sargssyan