Ջասթին Թրյուդոն հայտնվել է անհարմար դրության մեջ G20-ի գագաթնաժողովի ժամանակ (տեսանյութ)
Սոցիալական ցանցերի օգտատերերն ուշադրություն են դարձրել անհարմար դրությանը, որում հայտնվել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Միջոցառման տեսանյութում երեւում է՝ ինչպես է Թրյուդոն ձեռքը մեկնում կողքը նստած Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին: Ակնթարթային հայացք նետելով Կանադայի վարչապետի ուղղությամբ՝ Բոլսոնարուն թեքվել է մեջքով սեղանի շուրջ նստած մյուս հարեւանին բարեւելու համար:
Թրյուդոն իջեցրել է ձեռքը՝ շարունակելով նայել Բրազիլիայի առաջնորդի մեջքին:
«Քսանյակի» գագաթնաժողովը կայացել է հունիսի 28-29-ին ճապոնական Օսակա քաղաքում: Բացի G20-ի ավանդական անդամներից, միջոցառումն այցելել են Իսպանիայի, Սինգապուրի, Թաիլանդի, Եգիպտոսի, Սենեգալի, Չիլիի, Վիետնամի եւ Նիդերլանդների ներկայացուցիչները:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում