NASA-ի նոր հեռադիտակը հայտնաբերել է ամենափոքր մոլորակը
NASA-ի էկզոմոլորակների դիտարկման նոր հեռադիտակը հայտնաբերել է մինչ օրս գործակալության հայտնաբերած բոլոր մոլորակներից ամենափոքրը, հայտնում է Live Science-ը:
Պարբերականը նշում է, որ «նոր» մոլորակը չափերով տատանվում է Երկրի եւ Մարսի միջեւ:
Այն ստացել է L 98-59b անունը՝ L 98-59 մոլորակի կողքին տեղակայված լինելու պատճառով, որը գտնվում է մեր Արեգակնային համակարգից 35 լուսատարի հեռավորությամբ Թռչող Ձկան համաստեղությունում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում