Հնդկաստանում կինը, ցանկանալով լուսանկարվել Գանեշա աստծո արձանի հետ, մտել է արձանի ոտքերի արանքը և չի կարողացել դուրս գալ (տեսանյութ)
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում կինը, ցանկանալով լուսանկարվել փղի տեսք ունեցող Գանեշա աստծո արձանի հետ, մտել է արձանի ոտքերի արանքը և չի կարողացել դուրս գալ, գրում է Daily Mail-ը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը մեծ դժվարությամբ խցկվում արձանի ոտքերի արանքը: Երբ նրան վերջապես հաջողվում է «տեղավորվել», կինը վերև է նայում և ժպտում տեսախցիկին, սակայն վայրկյաններ անց, չկարողանալով շարժվել և զգալով, որ մնացել է արձանի ոտքերի արանքում խրված, ժպիտն անմիջապես չքացել է նրա դեմքից:
Շուրջը հավաքված մարդիկ փորձել են օգնել կնոջը դուրս պրծնել, ինչը միանգամից չի հաջողվել:
Տեսանյութը կարճ ժամանակում տարածվել է սոցկայքերում: Օգտատերերը հիմնականում քննադատել են կնոջ անխոհեմ արարքը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում