Ուզբեկստանում ատրակցիոնը պոկվել է հենց շարժման ժամանակ (տեսանյութ)
Հսկայական ատրակցիոնը պոկվել է շարժման ժամանակ ուզբեկական Ջիզակ քաղաքի «Իստիկլոլ» այգում, տեղեկացնում է Life-ը։
Ահավոր կադրերը հայտնվել են սոցիալական ցանցերում։
Ականատեսները տեսանկարահանել են, թե ինչպես է ատրակցիոնը ուղիղ իմաստով կիսվում, ու մարդկանց զամբյուղը հարվածվում է գետնին, լսվում են ճիչեր։ Տուժածների թվի մասին առայժմ չի տեղեկացվում։