Այսօր՝ 26 սեպտեմբերի 2020թ., 00:00
Իշխող ուժը քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին. Նա ընդամենը 2 կողմ ձայն է ստացել Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ. Արա Գալոյան Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն Օրվա խաղերի անոնս Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել Ծառուկյանին կալանավորեց ոչ թե Մացոն, այլ քաղաքական իշխանությունը Հիմա հասկանալի է, թե ինչու պետք չեն դատաիրավական բարեփոխումները Սահմանադրության մեջ «ՍԴ նախագահ» բառերը բոլոր տեղերում փոխարինել «ՍԴ վարչապետ» բառերով Այն, որ այս իշխանությունը, իր առաջնորդ «զրոյական կետով», փորձանք է մեր ժողովրդի գլխին, այլևս անհերքելի փաստ է Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանություններն իրենց քաղաքացիներին կոչ են անում խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց ԱԱԾ-ի մոտ ԲՀԿ անդամներն ու Գագիկ Ծառուկյանի աջակիցներն են. ուղիղ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ ՈւՂԻՂ Արա Զոհրաբյանը դատական հայց է ներկայացրել. նա վիճարկում է Արսեն Թորոսյանի հրամաններից մեկը Տիգրան Ուլիխանյանը եւս վայր կդնի մանդատը Նարեկ Մանթաշյանը կառավարության շենքի մոտ դագաղ էր տեղադրել՝ ի նշան կորոնավիրուսից մահերի, որի համար բերման ենթարկվեց Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին և ևս 6 անձի Փաշինյանը դիմեց ադրբեջանցի իր գործընկերներին` ասելով՝ եկեք չարտահոսենք գաղտնի ինֆորմացիա. Արթուր Դանիելյան Պաշտոնյան ինձ ասում է՝ դու դրսից ես եկել, իմ տան մեջ կանաչապատումը քանդում ես. Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից ու հրաժարվել ամենագետի բարդույթից․ «Իմ քայլի» նախկին պատգամավորը՝ իշխանություններին Միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկող քաղաքացիները դադարեցրին հացադուլը Մեկ օրում բացահայտվել է 80 հանցագործության դեպք ԵՄ հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Բաքվում ղարաբաղյան կարգավորման շուրջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի մեծ հեռուստամարաթոն «Արցախը եւ արցախահայության իրավունքներն միշտ եղել եւ մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ Չինական SinoVac-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Փոխնախարար Արման Խոջոյանն Արարատի մարզում է Տղամարդը մահացել է՝ ուտելով չափից շատ մատուտակով մարմելադ Տնտեսական անկման պայմաններում իշխող ուժը թվանկարչությամբ սխալ ազդակներ է տալիս բիզնեսին եւ ազգաբնակչությանը. Պարսյան Դատարանը հետաձգեց դատախազության եւ ՀՔԾ-ի որոշումների դեմ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի» բողոքների քննությունը Չավուշօղլուն որոշել է պաշտպանել Թրամփին եւ քննադատել է Փելոսիին Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ. Ռոմանոս Պետրոսյան ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների անօրինական տեղափոխման հերթական դեպքը. հարուցվել է քրեական գործ Կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաուն մտցնել Իլոն Մասկի հետ խոսակցությունից հետո Քանյե Ուեսթը հրաժարվել է ապրանքանիշի եկամուտներից Միխայիլ Եֆրեմովի 10-ամյա որդին վարակվել է կորոնավիրուսով Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը Մոսկվայի իշխանությունները տարեց մարդկանց խնդրել են տանը մնալ Թրամփը կընդունի առաջիկա ընտրությունների ցանկացած արդյունք, եթե դրանք անցնեն ազատ եւ արդար Ծովագյուղի ղեկավարին ձերբակալելու որոշում է կայացվել. ոստիկանապետերին ծեծելու հետքերով Քաղաքացի Փաշինյանը չհերքեց այն, ինչը գրում է ադրբեջանական մամուլը ու բարբաջում նրանց նախագահը Հորս արև, խփում են. քաշքշուկ և լարված իրավիճակ դատարանի դիմաց Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են եւ 14 կար են տվել «Վերադարձա Հայաստան, իմացա՝ թաղված եմ Ակնաշեն գյուղում, գերեզմանն էլ չկա». Արմավիրի մարզի բնակիչ (տեսանյութ) Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար, իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն կերպով զբաղվեր այս խնդիրներով 2020թ. հունվար-օգոստոսին 7 տոկոսով աճել է պետական հատվածի միջին վարձատրությունը և կրկնակի անգամ արագ, քան մասնավոր հատվածում Նիկոլ Փաշինյանը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցների երեկվա լուրերն այն մասին, որ Ալևի հետ գաղտնի բանակցություններ կան Ասել եմ ու ասելու եմ՝ հեղափոխությունը եղել է դատարկ խոստումներ, երեք տարի ժողովուրդը սպասում է, այսօրվա պես խայտառակ վիճակ չի եղել. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ ՍԴ նախագահի թեկնածուի նոր առաջադրումներ լինեն. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է չբացահայտել կոնֆիդենցիալ տեղեկությունները «Դուխովների» եւ «հպարտների» հեղափոխությունը Իշխանական խմբակցության անհանգստությունը. Ինչ է սպասվում հրաժարականներից հետո Շնորհակալագրից զրկված պաշտոնյան ավելի բարձր պարգեւ կստանա Հերթական ստոր քայլն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու Շարքային քաղաքացուց մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյա... Արսեն Թորոսյանը նույնպես աղբամանում է (տեսանյութ) Տպավորություն է ստեղծվում, որ Ալիևն ինչ-որ կոմպրոմատ ունի ու Նիկոլի թրաշից բռնած քարշ ա տալիս Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը NBA. «Լեյքերսն» ավելի մոտեցավ եզրափակիչին Ծեծկռտուք՝ Ծովագյուղում. ծեծի են ենթարկվել նաեւ Գավառի եւ Սեւանի ոստիկանապետերը Իշխանությունը կարող է հանգիստ նստել ու սպասել հանրահավաքին․ Արծվիկ Մինասյան Հայաստանի ԱԳՆ-ն կպատասխանի՞ Բաքվից հնչող մեղադրանքներին Հոկտեմբերի 1-ից բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի դատավորների դեմ ԱՄՆ-ում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով կալիֆոռնիական գինին առաջիկա տարիներին «ծխի համ» կունենա․ փորձագետ ՍԴ նիստերի քվեարկություններին չեմ մասնակցել, քանի որ Աշոտ Խաչատրյանի գործողություներն իրավաչափ չեմ համարել. Արևիկ Պետրոսյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել, հանգստանալ ու մտածել. Սմբատ Գոգյան Հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն. Էնֆիաջյան Արսեն Թորոսյանի թիրախը դպրոցն ու համալսարանն է
Հարցում

Վիճակագրությունը՝ որպես հնարք

Հրապարակվեցին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: Անցած տարի քաղաքական գործընթացների արդյունքում ապրիլ-մայիս ամիսներին երկրի տնտեսական կյանքը, մեղմ ասած, ամենևին էլ ակտիվ չէր: Ուստի այս տարի այդ ամիսներին արձանագրված տնտեսական ամենապուճուր թիվն անգամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, պիտի որ հսկա քայլ թվար: Համարյա թռիչք որակվող քայլ:

Տնտեսությամբ հետաքրքրվողները գիտեն, որ յուրաքանչուր ամսվա վերջին շաբաթ, երբ ամփոփվում են նախորդ ամսվա տնտեսական տվյալները, մեր իշխանավորները հպարտ-հպարտ տնտեսական ակտիվության գործակցի աճ են հրապարակում: Այդպես եղավ նույնիսկ այս հունվարին, երբ պաշտոնապես տարփողվեց 5.5–տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Հունվարը, մեր արձակագրի բառերով ասած, սակավ ամիս է: Այն իր մակրոտնտեսական ցուցանիշներով սովորաբար դեկտեմբերի կեսի չափ է (52.9 տոկոս, եթե հաշվապահական ճշգրտություն եք պահանջում): Եվ ահա, մայիսի տնտեսական ցուցանիշը, այս տարվա մյուս ամիսների համեմատ, գերազանցում է միայն հունվարին և մարտին (6.3 տոկոս)՝ կազմելով 7․3 տոկոս: Նախորդ ամսվա 9.5–տոկոսանոց ցուցանիշը, եթե չեմ սխալվում, առաջինը անձամբ վարչապետը հրապարակեց, ավելի շուտ, քան վիճկոմը: Իսկ մայիսի 7.3–տոկոսանոց ակտիվության ցուցանիշի մասին ոչ ոք չի խոսում: Կարծես 7.3-ը հարգարժան թիվ չէ:

Հնարավոր է՝ պատճառն այն է, թե տնտեսության որ ոլորտի հաշվին է այդ աճն արձանագրվել: Տնտեսության իրական հատվածների աճի ցուցանիշը շատ ավելի համեստ է: Արդյունաբերության աճը հայտարարվում է 5.6 տոկոս, շինարարության աճը՝ 6.1: Իսկ գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությունը, եվրոպական ստանդարտների համաձայն, հրապարակվում է եռամսյակային կտրվածքով: Հետևաբար, գյուղատնտեսության տվյալներ չկան: Փոխարենը՝ ոչ մի կերպ չի հաջողվում վերականգնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Այս մայիսին էլեկտրաէներգիա արտադրվել է նախորդ տարվա մայիսի 92.6 տոկոսի չափով:

2018-ի ամառվանից բոլորին հայտնի դարձավ, որ մեր տնտեսական ցուցանիշի բարձր տեմպը համարյա կապ չունի տնտեսության իրական հատվածի հետ: Այն արձանագրվում է մասամբ առևտրի, մասամբ էլ՝ ծառայությունների ոլորտում: Այս մայիսը առևտրի ոլորտում 9.4–տոկոսանոց աճ է արձանագրել: Իսկ ծառայությունների ծավալը շարունակում է բարձր մնալ` 16.5 տոկոս: Բայց արդեն համարյա բոլորը գիտեն, որ դա հիմնականում զվարճություններ համարվող ոլորտի արդյունք է (բուքմեյքերներ, վիճակախաղ, կազինո և այլն): Այնպես որ, հենց այս ոլորտի հաշվին է աճն արձանագրվել:

Վերադառնանք առևտրի ոլորտի թվերին: Երկրի արտաքին ապրանքաշրջանառության թվերն այսպիսին են՝ ընդամենը 2 մլրդ 851 մլն 100 հազար դոլար: Սա ուղիղ 2.6 տոկոսով պակաս է 2018-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Կարելի է հիշեցնել, որ անցած տարվա ապրիլին արտաքին ապրանքաշրջանառությունն անկում էր գրանցել (արտահանումը՝ մոտ 13 տոկոս, ներմուծումը՝ մոտ 10 տոկոս), իսկ մայիսին ցուցանիշները լիովին չէին վերականգնվել: 2018-ի ապրիլին արտահանումը կազմել է 180.5 մլն դոլար, ներմուծումը` 363․9: Այսինքն, հունվար-մայիս հարաբերակցության մեջ 2019-ը 2018–ի քաղաքական պրոցեսներից «տուժած» ցուցանիշների հանդեպ ենթադրվում էր, որ պիտի շատ ավելի նկատելի առավելություն ունենար: Մինչդեռ այս տարվա ցուցանիշները սրանք են` արտահանում՝ ապրիլին՝ 208.3 մլն դոլար, ներմուծում՝ 408.5: Մայիսի թվերը սրանք են՝ արտահանում՝ 208.3 մլն դոլար, ներմուծում՝ 395.1: Ընդ որում, արտահանումների ծավալը երկու ամսում էլ նույն թվով է հրապարակված: Ապրիլի դեպքում նշվում է, որ 208.3 մլն ցուցանիշը ճշգրտված է, իսկ մայիսի պատահական «համընկնմամբ» նույն թվի մասին նման պնդում չկա: Հնարավոր է, որ կրկնվող թիվը գոնե մի փոքր փոփոխության ենթարկվի:

Բոլոր դեպքերում, մակրոտնտեսական ցուցանիշների մեջ կա մի բան, որ թե՛ իշխանությունները, թե՛ իշխանամետ, թե՛ ոչ իշխանամետ փորձագետները չեն կարող դրական համարել: Խոսքը արտաքին առևտրի բացասական սալդոյի մասին է: Մեր արտաքին առևտրում արտահանումների տեսակարար կշիռը ընդամենը 33․6 տոկոս է։ Դժվար է նման փաստով ուրախանալը, եթե անգամ տնտեսությունից ոչինչ չես հասկանում։ Իսկ հիմա, որպես վերնագրի բացատրություն, ասեմ, որ հունվար-մայիսի համար տնտեսական ակտիվության 7․3–տոկոսանոց ցուցանիշ ստանալու համար մեր վիճակագիրները փոխել են առաջին եռամսյակի՝ երկու ամիս առաջ հրապարակած ցուցանիշները։ Նման հնարք կիրառել սույն հարգարժան գրասենյակը իրեն երբեք թույլ չէր տվել։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Գծապատկեր․ ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը 2019 թ, հունվար-մայիս (մլն դոլար)

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan