Երուսաղեմում հայ ուսանողները դաժան ծեծի են ենթարկել երկու երիտասարդ հրեայի
Ադրբեջանական մամուլը հենվելով իսրայելյան աղբյուրների վրա տեղեկացնում է, թե Երուսաղեմում, Հին քաղաքում հայ ուսանողները դաժան ծեծի են ենթարկել երկու հրեա երիտասարդի:
Ծեծը շարունակվել է այնքան, մինչեւ այն չեն դադարեցրել հայ հոգեւորականները: Տուժողներին հասցրել են հիվանդանոց:
Տուժողները դիմել են ոստիկանություն, բայց դեռ որեւէ պատասխան չի նշվում:
Հետաքրքիր է, որ տեղեկության մեջ չի նշվում, թե ինչու են հայ ուսանողները հունից դուրս եկել եւ ծեծել հրեաներին: Ենթադրվում է, որ նրանք ծայրահեղական հրեական կազմակերպության անդամ են եղել, որոնք հաճախ սադրիչ գործողություններ են անում, մասնավորապես թքում են հայ հոգեւորականների վրա:
Top-News.am