Ամբողջովին այրվել է Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին, որը պետությանը չէր նվիրաբերվել
Երկրապահ կամավորականների միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ իրեն պատկանող ծիրանի այգում տեղի ունեցած հրդեհի հետ կապված։
Լրագրողների հարցին, թե արդյոք կարծում է, որ դեպքը պատահականություն էր, նա պատասխանեց, որ չի կարող ասել:
«Ծիրանի այգի է, ամբողջովին այրվել է»,- ասաց նա և նշեց, որ դա այն տարածքը չէր, որը նվիրաբերվել է պետությանը:
Ամուսնու գործի վերաբերյալ Նազիկ Ամիրյանը մեկնաբանություն չտվեց:
Հիշեցնենք, որ օրերս հրդեհ էր բռնկվել Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում, որը գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում: