ԱՄՆ-ը միջազգային ճանաչում է ստացել խոսքի եւ մարդասիրական նորմերի խախտման պատճառով. ԻԻՀ նախագահ
ԱՄՆ կառավարությունը միջազգային ճանաչում է ստացել խոսքը եւ մարդասիրական նորմերը խախտելու պատճառով, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի բացման արարողության ժամանակ, տեղեկացնում է Tasnim-ը։
Երեքշաբթի ելույթ ունենալով՝ Հասան Ռոհանին ընդգծել է Իրանի հավատարմությունը ստորագրված յուրաքանչյուր համաձայնագրին՝ նշելով, որ ԱՄՆ-ը, ընդհակառակը, «ճանաչված է համաձայնագրերը եւ պայմանավորվածությունները չհարգելով»։
«Իրանը հարգել է իր պարտավորությունները եւ ստորագրությունը եւ հավատարիմ է մնացել միջազգային համաձայնագրերին, այն դեպքում, երբ միակ կողմը, որը կանգնել է մեր դեմ (ԱՄՆ-ը), խախտել է միջազգային բոլոր պայմանավորվածությունները»,- ընդգծել է ԻԻՀ նախագահը։
Դատապարտելով ԱՄՆ բոլոր նախկին փորձերը՝ Իրանին մեղադրել միջազգային համաձայնագրեը խախտելու եւ համաշխարհային անվտանգությանն սպառնալու մեջ, ԻԻՀ նախագահը նշել է, որ այսօր «իրավիճակը լրիվ փոխվել է»։
«Ամբողջ աշխարհն է ճանաչում ԱՄՆ-ին որպես մի երկրի, որը խախտում է իր խոստումներն ու գործում մարդասիրական նորմերը խախտելով»,- ավելացրել է Ռոհանին։
Նա ասել է, որ Իրանի ժողովրդի համար արժեքավոր ձեռքբերում եւ հաղթանակ է գործ ունենալ գերուժի հետ նման քաղաքական եւ օրինական ձեւով, երբ աշխարհը դատապարտում է ԱՄՆ-ին, ոչ թե Իրանին։
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը կհաղթի ԱՄՆ-ին դիմակայությունում, որովհետեւ տրամադրված է ոչ թե մի ինչ-որ այլ ժողովրդի, այլ անփորձ քաղաքական գործիչների խմբի դեմ։