1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 22 հոկտեմբերի 2019թ., 00:00
Մահացել է թավջութակահար Վահրամ Սարաջյանը ԱՄՆ-ում դատապարտված թուրք բանկիրը նշանակվել է թուրքական ֆոնդային բորսայի ղեկավար է նշանակվել Տուսկը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում գործողությունը Ներկայացվող տեսաժապավենում հենց Փաշինյանի տեսակետն է ապրիլյանի պատերազմի վերաբերյալ (տեսանյութ) Rammstein ռոք խմբի մենակատարն արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսահոլովակ է թողարկել (տեսանյութ) Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է Ծխախոտի ծուխը վտանգավոր է մանկական աչքերի համար. հետազոտություն «Մենք այդ ծախսի տեղը չգիտե՞նք». Ինչու ԱԺ-ն մերժեց պայմանագրով աշխատողների համար եկամտահարկի վերադարձի հնարավորությունը Ցանցառապետության կյանքից. դրվագ 6 Վահե Գրիգորյանն այդպես էլ չհասավ իր մանկության օրերի բյուրեղյա երազանքին. Գեւորգ Պետրոսյան «Չքաղաքականացնել»․ Գոռ Հակոբյանը կրկնօրինակել է հայտնի լուսանկարը «Ինչպե՞ս կարող է կողմերից մեկը մյուսին այսպես դավաճանել». Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ քննադատել է Ֆրանսիայի և Իրանի իշխանություններին Արսեն Բաբայանի ձերբակալման հիմքերը խարխուլ են. Գեւորգ Պետրոսյան Ժողովուրդը պետք է իմանա, թե իր հարկերի հաշվին կերակրվող պետական պաշտոնյան ինչի համար է աշխատավարձ ստանում. Գևորգ Պետրոսյան «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյան Միհրան Հարությունյանի մարտից հետո հայ և ղազախ երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել «Նման սահմանափակումներով ընտրություններում հաղթած որեւէ հոգեւորական չի կարող լինել ոչ արժանընտիր եւ ոչ էլ ազգընտիր» Ակնհայտ է՝ Արսեն Բաբայանն ի պաշտոնե լիազորություն չի ունեցել կատարելու իրեն մեղասգրվող արարքը, նրա ձերբակալությունն ապօրինի է․ ՎԵՏՕ շարժում «Եթե Իրանն իրեն մի քանի բան թույլ տա անել, մենք կհարվածենք նրան այնպես, ինչպես երբեք». Թրամփ Human Rights Watch-ը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին Արթուր Սարգսյանն ուներ անբուժելի հիվանդություն, ինձ համար անակնկալ էր, երբ նա կրկին կալանավորվեց. Գևորգ Կոստանյան Ալեքսանդր Ռեւան բանաստեղծությամբ շնորհավորել է հայուհի կնոջ ծննդյան օրը Մենք մի կերպ յոլա կգնանք. պետք է բարձրացնել ԱԺ աշխատակազմի աշխատավարձը. Ալեն Սիմոնյան Ինչո՞ւ են նախարարների աշխատավարձերը բարձրացվել գաղտնի. Փաշինյանը չմեկնաբանեց Ճապոնիայում մոտ 550 հազար մարդ համաներման է արժանացել կայսեր գահակալման առիթով 16, 18 տարեկան աղջիկներին հարցաքննության կանչելն ինձ համար անընդունելի է․ Գագիկ Ծառուկյանը՝ Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ կանչելու մասին (տեսանյութ) Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը Անժելա Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցող բռնաճնշումների իրական պատճառները ՍԴ-ն ԱԺ-ի նկատմամբ դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք, որն, իհարկե, կստանա արձագանք. Լիլիթ Մակունց Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները ԱԺ-ն իր աշխատանքները շարունակեց առանց պատգամավորների մասնակցության Ցանկացած ոք, ով հանրային տիրույթում, հրապարակային դաշտում քննադատում է իշխանություններին, կարող է հետապնդվել. Սաթիկ Սեյրանյան Դոնալդ Թրամփի վրա նախագահությունը 2-5 միլիարդ դոլար է նստել ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարը կալանավորվել է Չի կարող մարդը քննադատի ՀԱՊԿ-ն, հետո դառնա վարչապետ ու ՀԱՊԿ-ի համաժողովներում 11 անգամ «Спосибо»-ներ շռայլի. ՀՀԿ խոսնակ British Airways-ն աշխատանքից հեռացրել է ուղեկցորդուհուն, որի զուգընկերը օդաչուներից մեկի հետ ծեծկռտուք է սկսել Ինչո՞ւ ՀՀԿ-ի ձայները մեկ տարում 13 անգամ նվազեցին. Շարմազանովի պարզաբանումը ՄԻՊ-ի հայտարարությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. փաստաբանը բողոքարկել է որոշումը Ճապոնիայի կայսեր գահակալման արարողության անցկացման համար ծախսվել է 147 մլն դոլարից ավելի «Ռեալում» բոլորը մինչև մահ Զիդանի կողքին են «Ոսկե գնդակ». France football-ը հրապարակել է 20 հավակնորդների անունները Ամերիկացին եւ նրա կինը սիրահարվել են մեկ այլ կնոջ եւ ապրում են «շվեդական ընտանիքով» Դաժան սպանություն՝ Երեւանում. դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել 64-ամյա կնոջ պարանոցին, կրծքավանդակին Լիլի Մորտոն ներկայացել է թափանցիկ հագուստով «Ջոկեր»-ը գողացել է Արմեն Ջիգարխանյանի կերպարը՝ ռուսական «Շիրլի-միրլի» ֆիլմից Իրականություն՝ ոչնչի մասին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում Պարոն Փաշինյան, այսպես շարունակելու դեպքում դուք ավելի ծանր ձևով կմերժվեք Հայ ժողովրդի կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ուշադիր հետևում է Հայաստանի իրավական, քաղաքական և տնտեսական բոլոր զարգացումներին «Սա քարտ-բլանշ է Ադրբեջանին եւ սրա մեղավորը այսօրվա իշխանություններն են». Շարմազանով Միջադեպ Երևանում ոստիկանի մասնակցությամբ. քաղաքացին ձերբակալվել է (տեսանյութ) Արսեն Բաբայանի ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է. Շարմազանով Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը Պլանավորում ենք 140 հա տարածքի վրա մինչեւ տարեվերջ շուրջ 500 հազար ծառ տնկել. Փաշինյան Աղմկոտ հայտնի քրգործերը կարճվում են վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով. Որո՞նք են դրանք 2000 դոլար՝ պաշտոնի դիմաց․ ՊՆ պաշտոնյան հայտնվել է մեղադրյալի աթոռին Սա անձի թիրախավորում է, խտրականություն․ Արա Ղազարյան Երկիրը միայն թվերով է զարգանում Արագ քայլերով՝ դեպի 37 թիվ Արսեն Բաբայանի ձերբակալումը հարցեր է առաջացնում․ Արա Զոհրաբյան Անհատական տվյալների գաղտնիության իրավունքը չպետք է խախտվի. Նախագիծը հակասահմանադրական է. հայտարարություն Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ Արսեն Թորոսյանի կինն աննախադեպ գրություն է հղել նախարար-ամուսնուն Ինչո՞ւ ուժային մյուս կառույցների ղեկավարները ներկա չէին ՔԿ-ի հանդիսավոր միջոցառմանը Խորվաթիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Գաղտնի եւ թաքուն որոշումներ եւ քաղբանտարկյալներ Ցոլակյանի նախարար նշանակվելուց ի վեր ԱԻՆ-ում աննախադեպ չափերի է հասել կոռուպցիան եւ հովանավորչությունը Արա Վարդանյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան Ալեն Սիմոնյանը համալրել է վարչապետի «սիրելիների» շարքը. Ինչու է Արարատ Միրզոյանը նման որոշում կայացրել «Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի». ինչն է զայրացրել Վերմիշյանին Բուռն փոփոխություններ. Օսիպյանի կադրերը հեռանում են. ասպարեզ են գալիս ոստիկանապետի կուրսեցիները «Ձեզ հազար անգամ ասացի». Վահե Գրիգորյանը «մուննաթ» է եկել «Իմ քայլի» վրա. մանրամասներ Արսեն Բաբայանի ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է Հեծանվով երթեւեկող, մարդկանց հետ հաճախ շփվող վարչապետից բան չի մնացել Կասկած կա, որ թուրքեր են հարձակվել վախեցնելու համար․ Nouvelles d'Arménie-ի թղթակիցը՝ խմբագրության վրա հարձակման մասին Արցախի պետնախարարը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արսեն Բաբայանը դարձավ նոր Հայաստանի հինգերորդ քաղբանտարկյալը.Վահան Իշխանյան Libra-ն կարող է մի քանի կրիպտոարժույթ օգտագործել Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը
Հարցում

Երբ վեր­ջում դառ­նում է ԽՄԿԿ. դարձյալ փորձ է արվում ստեղծել «ներքին թշնամու» կերպար

«Փաստը» գրում է. «Ելցինյան Ռուսաստանի երկարակյաց վարչապետներից մեկը՝ Վիկտոր Չեռնոմիրդինը, տարիներ առաջ իր կուսակցության համագումարում մի թևավոր արտահայտություն է արել, որը լավագույնս բացահայտում է հետխորհրդային երկրների իշխող կուսակցությունների բնույթը։ Չեռնոմիրդինի՝ թևավոր դարձած խոսքը արդիական է. «Ինչ կուսակցություն էլ ստեղծում ենք, վերջում դառնում է ԽՄԿԿ»,- ասել էր Ռուսաստանի հանգուցյալ վարչապետը։

Չեռնոմիրդինի խոսքերի մարգարեականության հարցում համոզվեցինք նաև նախօրեին՝ հետևելով ՔՊ հինգերորդ համաժողովի աշխատանքներին։

Կուսակցության համագումարը գլոբալ առումով զուրկ էր քաղաքական բովանդակային բաղադրիչից ու, ըստ էության, տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի՝ «իզմերի» մերժման տեսության շրջանակներում։ Ո՛չ վարչապետի ու ո՛չ էլ մյուս բանախոսների ելույթներում, ցավոք, անդրադարձ չեղավ պետական կառավարման կարևոր խնդիրներին, փոխարենը «կարմիր թելի» պես անցնում էին հասարակության «սորտավորման» և հեղափոխության ֆետիշացման, սեփական իշխանության անփոխարինելիության թեզերը։

Աշխատատեղերի վիճակագրության շեշտակի աճ կլիներ, եթե արձանագրվեր նաև սոցիալական ցանցերում իշխանությանը քննադատելու համար ստեղծված ֆեյքերի՝ կեղծ օգտատերերի բանակը, համաժողովում հեգնել է Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ մի զեկույց կարդացի և հասկացա, որ այստեղ աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե մենք արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի համար և Յութուբում դիսլայք դնողների համար։

Էս թվերը երկնիշ, եռանիշ, քառանիշ աճեր կցուցաբերեին, չնայած մենք դժգոհ չենք, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունեն, և համոզված եղեք՝ մենք բավարար կամք և քաղաքական ռեսուրս ունենք, որպեսզի ֆեյքերին և դիսլայքեր դնողներին աշխատավարձ վճարելու արդյունքում հին կոռուպցիոն համակարգի բոլոր ռեսուրսները սպառվեն, և նրանք բառիս բուն իմաստով, կներեք էս բառի համար, էս բառն իրենք են սիրում, հայտնվեն բոմժի կարգավիճակում», - ասել է Փաշինյանը։

Զարմանում ես՝ ինչպե՞ս կարող է վարչապետը երազել, որ իր կառավարած երկրում գեթ մեկ մարդ, էլ չենք ասում՝ մարդիկ կամ խմբեր «բոմժ» դառնան, եթե անգամ վերջիններս գործող իշխանության ընդդիմադիրներն են կամ հակառակորդները։ Սա անտագոնիզմի, հասարակությանը «սորտավորելու», ընդդիմախոսներին պիտակավորելու ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն է։ Մյուս կողմից՝ վարչապետի ելույթները, ցավոք, նպաստում են քաղաքական կյանքի որակի, նշաձողի անկմանը։

Կամ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հերթական ամպագոռգոռ ու անհասցե հայտարարություն է արել՝ ասելով, թե ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե իրենց քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: Դարձյալ փորձ է արվում ստեղծել «ներքին թշնամու» կերպար, ընդ որում՝ խոսքն ավելի տպավորիչ դարձնելու համար Միրզոյանը նույնացնում է իշխանությունն ու պետությունը։ Ավելորդ է ասել, որ նման մտածողությունը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին, և ուղղակի զարմանում ես, որ այս բառերի հեղինակը թավշյա հեղափոխության առանցքային գործիչներից մեկն է։

Անցած մեկ տարում իշխանության իրական ձեռքբերումներն այնքան սահմանափակ են, որ ՔՊ առաջնորդներն իրենց համաժողովում խոսել են ոչ թե կոնկրետ արդյունքների մասին, այլ դարձյալ ֆետիշացրել են հեղափոխությունը։ Իր ելույթում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանն է այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպան: «Կախված նրանից՝ կհաջողի հայկական ժողովրդավարությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի՝ կհաջողի արդյոք ժողովրդավարությունն աշխարհում»,- նշել է նա:

Դժվար է նման մոտեցմանը գնահատական տալ. սա արդեն պարզապես ծիծաղելի էլ չէ, իսկ միջազգային հանրությունը բացահայտ հասկացնում է, որ հեղափոխության փաստն ինքնին բավարար չէ, որպեսզի Հայաստանն ակնկալի «արտոնյալ» պայմաններ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan