Բարսելոնից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել հարբած ուղևորի պատճառով
Բարսելոնից Մոսկվա թռչող ինքնաթիռը ստիպված է եղել Վարշավայում արտակարգ վայրէջք կատարել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Նման որոշման պատճառը եղել է ինքնաթիռի ուղևորներից մեկի ագրեսիվ պահվածքը:
«SU2639 ինքնաթիռը աղմկոտ ուղևորի պատճառով ուղևորվել է Վարշավա»,- տեղեկացրել է աղբյուրը:
Պարզվել է՝ նշված ուղևորը հարբած է եղել: Ինքնաթիռի վայրէջքից հետո սահմանապահները նշված ուղևորներին իջեցրել են: Ներկայում ինքնաթիռը կանգ է առել, սակայն շուտով կրկին օդ կբարձրանա՝ շարունակելու ճանապարհը: