Այսօր՝ 23 սեպտեմբերի 2020թ., 00:00
Փաշինյանի թիմակիցները Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված կազմակերպությունից 48 միլիոն դոլար են ստացել (տեսանյութ) Պատկերացրեք՝ տաքսիստ եք և այս երկուսը նստում են ձեր տաքսին․ ի՞նչ երաժշտություն կմիացնեք Որքա՞ն արագ ու ուր են փախնելու էս սաղ Ռուբինյանները եթե հանկարծ էդ շատ քիչ մարդկանց կեսը այ սենց հավաքվի հրապարակում Հերթական հացադուլը, որը կարող է ունենալ անդառնալի հետեվանքներ Ի՞նչ են թաքցնում մարտի 1-ի գործի 500 հատորը Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի Գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին Հունիս-հուլիսին, երբ կովիդից շաբաթական 90–100 մարդ էր մահանում, կորոնավիրուսը մի տեսակ փակ թեմա էր Լուկաշենկո. Մենք միակն ենք, որտեղ «գունավոր հեղափոխություն» տեղի չի ունեցել ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին (տեսանյութ) Լրագրողի վրա հարձակում գործած անձը արդարացվեց. Սա «կանաչ լույս» է նոր բռնությունների համար Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի հարակից որսահանդակում արձանագրել են ապօրինի որսի դեպք. ԲԸՏՄ Դերասանը կասկածվում է Տաջիկստանից տրանսգենդերի սպանության եւ անդամահատման մեջ Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն կառաջադրվի 2023-ի նախագահական ընտրություններում Իսրայելի ներկայացուցիչն Էրդողանի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ-ի դահլիճը Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը բախվել է թռչունների հետ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը կկայանա 2 օրից Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը կրկնել է ՊՆ-ի՝ Հայաստանին ուղղված սպառնալիքը Արուսիկ Տիգրանյանն իր հարսանիքի օրն ընկել է աստիճաններից. (տեսանյութ) Բացահայտվել է չինական հին դամբարանի խորհրդավոր հեղուկի գաղտնիքը Գիտնականները հին եգիպտացի տղայի դեմքը վերականգնել են ըստ նրա դիմանկարի Փետրվար ամսից Հայաստանում մարդիկ էին մահանում կորոնավիրուսից, թե՞ էդ ժամանակ էական չէր հպարտ քաղաքացու կյանքը Առողջապահության մահարարն ուղղակի իր մուռը հանեց կոլեկտիվից Մարդկությունը սպառնալիքի տակ է հարուստների պատճառով Logitech-ը անսովոր անիվով եւ Zoom-ի համար կոճակներով մկնիկ է ներկայացրել Կանայք պատրաստ չեն հանդիպել «կատուների սիրահարների» հետ Վաճառքի է դրվել անվճար «հավերժական» գարեջրով բնակարանը Հիմա ես չեմ` դուք եք, Արսեն Թորոսյանին, որը ներկայացրել է պարգևատրվող բժիշկների ցուցակը, ինչպես կբնութագրեք Էրդողան. «Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղության հիմնական խոչընդոտն է» Հանրային ՀԸ-ն չի ներկայացանում երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը Անգամ 30 ժամվա ծրագիր չունես, պարո՛ն Փաշինյան, ի՞նչ 30 տարվա ծրագրի մասին ես խոսում. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ) Վարչապետի հետ հանդիպել են, բայց ակցիան եւ հացադուլը կշարունակեն Վիտալի Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը Ո՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն Կարծում եմ՝ պահանջն արդար է․ «Նորք» ԻԿՀ տնօրն Մ․Դավիդյանցը՝ ԻՀԿ-ի անձնակազմի բաց նամակի մասին Տեր-Պետրոսյանն ընդդեմ Փաշինյանի՞. սկանդալային մանրամասներ են գաղտնազերծվել Կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք մեկ օրում ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ) Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել Ինչո՞ւ ոչ մի բուժաշխատող չպարգեւատրվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը եւ մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը. Արա Գալոյան Պուտինը երեք հայ բժշկի է պարգևատրել կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած անձնուրացության համար Սահմանադրական դատարանում այսօր նախագահ են ընտրելու Երկրաշարժ Աշոցքի մոտ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին ՍԴ-ում հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա. որեւէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա․ ինչ սպասել Հրավառության հարցում պետք է պետական վերահսկողություն սահմանել. մասնավորին չպետք է թույլ տալ Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր․ «Նորք» ԻԿՀ-ի բաց նամակը Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով ՌԴ մեկնել պահանջող քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի առջև (տեսանյութ) Թուրք բլոգերը քնել է 800 մետր բարձրությամբ օդում «ճախրող» անկողնում (տեսանյութ) Ամուլսարի հանքի շահագործելը թուրքական ծրագիր է, նրանք ուզում են Հայաստանը վերացնել, մեր կառավարությունն էլ դրան նպաստում է. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ) Աշխարհի 9 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 23 մլրդ դոլարով. Forbes Ադրբեջանը բռնվել է իսրայելական փողերի լվացման մեջ Ադրբեջանական իշխանությունները պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից Ջերմուկի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկում Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներին «Սա քեզ համար նկարահանման հրապարակ չէ». Գալուստյանը պատմել է, որ տանը «հրամայում» է կինը ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ Փաշինյանը նոր թվեր է հրապարակել Banter Series Final․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ Փուչիկներով ու ծափերով՝ ինչպես ցանկացել էր մայրը. մահացած 30–ամյա ծննդկանի դուստրը հիվանդանոցից դուրս գրվեց Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 6 215 մարդ Եգիպտոսում գտնվել է 2500-ամյա 27 սարկոֆագ Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել Մեծ Բրիտանիայում ցանկանում են 2030 թվականից արգելել բենզինով աշխատող մեքենաների վաճառքը Կինը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթել է տղամարդու հետ, ապա մեկ այլ անձի օգնությամբ նրանից 1,257,000 դրամ է շորթել Համաշխարհային շուկաներում բիթքոինի գինն ընկել է 5 տոկոսով Ինչի են ունակ հայկական արտադրության ականանետներն ու ականները. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել Իտալացի մրցավարին սպանել են իր բնակարանում Դատախազությունը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին Սահմանապահ քրդերը բեռնատարի ցիստեռնից երեխաների լացի ձայներ են լսել և ստիպել վարորդին, որ բացի այն. ներսի պատկերը սարսափելի էր Անվտանգության հարցում կարևոր հանգրվանի ենք հասել․ Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները
Հարցում

Մեղրին «փոխանակելու» միֆն ու իրականությունը

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո նոր ձևավորված կառավարությունը պետական քարոզչամեքենայի առանցքում դրեց ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանի դեմ հակաքարոզչությունը, ինչը առավել արտահայտիչ դարձավ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց հետո: Այս ընթացքում, իշխանության և իշխանությանն հարող տարբեր ներկայացուցիչները կամ իշխանությանը ծառայություն մատուցելու ցանկություն ունեցողներն ուղղակի կամ իրենց հետ համագործակցող ԶԼՄ-ների ու ՀԿ-ների միջոցով անընդհատ օրակարգում են պահում 2-րդ նախագահի դեմ հակաքարոզչությունը։ Վերցնելով տարբեր տարիների շրջանառված բամբասանքի մակարդակի պատմությունները, ներկայացնում են իբրև ճշմարտություն՝ ճիշտ Գեբելսյան հայտնի թեզի համապատասխան․ «Սուտ, որը կրկնվում է հազար անգամ դառնում է ճշմարիտ»։ Կամ ըստ Ադոլֆ Հիտլերի որն իր «Մայն կամպֆ» գրքում գրել էր․ «Սուտն որքան սարսափազդու է, այնքան հեշտ է նրան հավատալ»։

Հեռու ենք այն մտքից, թե մենք երբևե ունեցել ենք կամ կունենանք անթերի ղեկավարներ, որոնք սխալներ չեն արել, կամ չեն անի, բայց մի բան հստակ է․ եթե ուզում ենք ինքներս կողմնորոշվել՝ տվյալ ղեկավարն ինչպիսին էր, կամ ու՞մ ընտրել ապագայում, կարևոր է տարանջատել փաստերը միֆերից, ասեկոսեներից։

Իչո՞ւմ են մեղադրում երկրորդ նախագահին և ի՞նչու դա այդպես չէ․

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերագրված «մեղքերից»՝ ամենից երկար կյանք ունեցողը «Մեղրին հանձնելու» մասին պատմությունն է։

Բազմիցս պարզաբանված կեղծիք է, բայց շարունակ օգտագործվում է քաղաքական ընդդիմախոսների կողմից, անգամ վարչապետ Փաշինյանն իր ասուլիսում դարձյալ հնչեցրեց դա։ Այս սուտը թեև մանտրայի նման կրկնվում է նախընտրական 2003-ից ի վեր, սակայն երբեք ու ոչ մեկը չի էլ փորձել այն որևէ կերպ հիմնավորել կամ գոնե մանրամասնել։

«Մոլլան է ասել, ուրեմն ճիշտ է» փաստարկից բացի ոչինչ չի եղել։ Իսկ հակառակն ապացուցող հիմնավորումները բազմաթիվ են։ Ամենածանրակշիռը, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ՀՀ իշխանության անզիջում քաղաքական ու դիվանագիտական մարտավարությունն էր՝ սկսած Արցախի դիրքերի անշեղ ամրապնդումից, վերջացրած ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ինտենսիվ բանակցությունները, որոնք հստակ էին ու աներեր։

Փաստ է, որ նախագահ Քոչարյանի օրոք ո՛չ Արցախը, ո՛չ էլ ՀՀ-ն տարածքային անգամ 1 մետր կորուստ չեն ունեցել։

Փաստ է նաև, ՀՀ կառավարության 2005-ի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշումը, որի 9-րդ կետի Մ2 տողը «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման» ռազմավարական նշանակության ճանապարհի կառուցապատման մասին է։ Այսինքն կառուցվել է նոր, առավել հարմար ու անվտանգ այլնտրանքային ճանապարհ որն առավել հուսալի է կապել Մեղրին մայրաքաղաքի հետ։

Անիմաստ ու անտրամաբանական է կեղծիքը, թե նախագահ Քոչարյանը ուզում էր Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Ոչ ոք երբեք չի բացատրել, թե ո՞վ է այս «չենջ»-ի հեղինակը ու ինչո՞ւ այն չի կատարվել։ Փաստ է, որ Մեղիրն էլ, Լաչինն էլ մերն են ու «փոխանակում» տեղի չի ունեցել։

Այս սուտը հիմնավորել փորձող ամեն ոք անխուսափելիորեն հայտնվում է, մի քանի ամիս ՀՀ պաշտպանության նախարար աշխատած և 2002-ի հուլիսի 22-ին ՀՀ նախագահ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկված գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի վիճակում։ «1999-ի հունիսին Սադարակում հանդիպում ենք Քոչարյանը, ես, Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու Հեյդար Ալիևը և քննարկվում է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը։ Հետո Քոչարյանն ինձ հրավիրում է իր աշխատասենյակ և ներկայացնում այս տարբերակը, ասելով` սա այն դրական տարբերակն է, որը կապահովի Հայաստանի զարգացումը»։

Պաշտոնազրկման համար վրեժ լուծող նախկին գեներալին լրագրողը ճշտող հարց է տվել, որին արձագանքել է. «Ես ասում եմ, որ մենք գնացել ենք բանակցությունների, որտեղ այդ տարբերակի մասին խոսք է գնացել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը դրա մասին ինձ ներկայացրել է։ Հիմա չեմ ուզում մանրամասնել, թե ինչ տարբերակ ա եղել, կանդրադառնամ որոշ ժամանակ անց, կարող ա նաև փաստաթուղթ ներկայացնեմ. չգիտեմ, կնայենք»։

Ստացվում է, որ պաշտոնազուրկ գեներալը նախագահի հետ գնացել է բանակցությունների, բայց ներկա չի եղել։ Ներկա է եղել Ադրբեջանի ՊՆ նախարարը որն ել ներկայացրել է մեր նախարարին որ այդ տարբերակի մասին խոսք եղել է։ Մեկ ասում է Քոչարյանը իրեն կանչեց ասեց, մեկ ասում է ադրբեջանցի գործընկերն էր իրեն պատմում։ Մեղմ ասած՝ չի բռնում։

Իսկ, օրինակ, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Սամվել Բաբայանն ապրիլին ունեցած ասուլիսում միանշանակ հայտարարեց. «Առանց պաշտպանության նախարար, հետագայում` վարչապետ Վազգեն Սարգսյանի գիտության ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող բանակցություններ վարել Մեղրիի և Լաչինի փոխանակման շուրջ։ Եթե նման պլաններ լինեին, ինչպես պնդում են որոշ գործիչներ, ապա ՀՀ իշխանություններն անպայման կխորհրդակցեին ինձ հետ՝ որպես ԼՂՀ Պաշտպանության բանակի այն ժամանակվա հրամանատար։ Ոչ մի բանակցություն այս առնչությամբ ինձ հետ չի եղել։ Եվս մեկ անգամ կրկնեմ, եթե կողմերից որևէ մեկը նման քննարկում ունենար, ապա վստահ եղեք, ես տեղյակ կլինեի։ Քոչարյանը չէր կարող այդ հարցի շուրջ քննարկումներ վարել և վե՛րջ»։ Այս մի նախկին զինվորականի պնդումն ավելի տրամաբանական է։

Իրականում այս «փոխանակման» մասին խոսակցությունը սկսվել է դեռ 90-ականների սկզբին, երբ ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նման առաջարկ էին անում Անդրեյ Սախարովը և Գալինա Ստարավոյտովան կամ հետագայում, երբ ամերիկացի վերլուծաբան և փորձագետ Փոլ Գոբլն առաջարկում էր իր պլանը հակամարտության լուծման կոմպրոմիսային լուծումներ գտնելու համար։ Ինչ ասես՝ չէր մոգոնել և որպես առաջարկ՝ ներկայացրել Գոբլը նախագահ Տեր-Պետրոսյանին և նրա իշխանությանը։ Բայց դրանք դարձել են բանակցության առարկա, թե ոչ՝ պետք է ստուգել ԱԳՆ արխիվներում, որտեղ ամեն հանդիպում արձանագրված է։ Կարևոր է նաև տարանջատել որևէ առաջարկ, միտք, իրական բանակցություննից։ Դրանք տարբեր բաներ են։ Հնարավոր է, որ իրոք այս անհնարին թեման բանակցվել է Տեր-Պետրոսյանի կողմից և որպեսզի հետագայում իրեն չմեղադրեն, գցել են երկրորդ նախագահի վրա, հետագայում էլ սկսել են հենց իրենք շրջանառել՝ արդեն հայտնի քաղաքական շարժառիթներից դրդված։

Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքի մի քանի էջ նվիրել է թեմային։ 15-րդ գլխում գրում է․

«․․․Ալիևի առաջարկի էությունը հետևյալն էր. Ադրբեջանը կարող է Ղարաբաղը հայկական ճանաչել Հայաստանի հետ կապող միջանցքի հետ միասին: Բայց, դրա հետ մեկտեղ, փոխանակում էր առաջարկում պատերազմի ժամանակ մեր կողմից Ղարաբաղի շուրջը զբաղեցրած շրջանների հետ: Խոսքը Հայաստանի Մեղրու շրջանի մասին էր, որը Ադրբեջանը բաժանում էր Նախիջևանից: Այդպիսի փոխանակումը մենք բացարձակապես անընդունելի էինք համարում՝ առաջին հերթին Իրանի հետ սահմանը կորցնելու պատճառով: Բացի դրանից՝ ինչպե՞ս վարվել այդ շրջանում ապրող մարդկանց հետ․․․»:

16-րդ գլխում ևս անդրադառնում է թեմային։

«2000 թվականի կեսին բանակցային գործընթացը վերսկսվեց: Առավել նշանակալի էր Ալիևի հետ հանդիպումը Սադարակ գյուղի մոտ՝ Նախիջևանից ոչ հեռու: Ադրբեջանական կողմը հատուկ բանակցությունների համար կոկիկ դաշտային ճամբար էր կառուցել: Նորից նույն թեման էինք քննարկում՝ ինչպես բաժանվենք: Ես հասկանում էի Նախիջևանի հետ կապ ունենալու Ադրբեջանի ցանկությունը, բայց առաջարկեցի այլ տարբերակ քննարկել. իսկ եթե Հայաստանի Մեղրու շրջանով անցնող ու Ադրբեջանի երկու մասերը միացնող սուվերեն ճանապարհ տանք Ադրբեջանին: Ալիևն ասաց, թե չի պատկերացնում դա ինչպես կարելի է անել, ու մենք բանակցությունների մի ամբողջ շարք անցկացրինք այդ հարցով. փորձում էինք հասկանալ ինչպես կարելի է իրականացնել, նման խնդրի լուծման օրինակներ էինք փնտրում այլ երկրների պատմության մեջ, քննարկում էինք, թե ինչպես և ինչ ուժերով կարելի է ապահովել ճանապարհի ինքնիշխանությունը, ով է այն պարեկելու: Տեղանքն այնտեղ լեռնային է, ստիպված պիտի 50 կիլոմետր երկարությամբ, գերազանցապես թունելներից ու էստակադաներից բաղկացած ճանապարհ կառուցեինք:»

Փաստացի, քննարկվել է Մեղրիով վերգետնյա և թունելային ճանապարհ կառուցելու առաջարկ, բայց ոչ երբեք Մեղրին Լաչինով փոխանակելը, ինչպես մանիպուլյատիվ պնդում է Վաղարշակ Հարությունյանը և մատնանշում է Նիկոլ Փաշինյանը՝ հավատալով ոչ թե փաստերին, այլ նախկին ղեկավարի կողմից պաշտոններից և կոչումներից զրկված գեներալին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միանշանակ պարտավոր է տեղյակ լինել, թե իրականում ինչ է եղել կամ ինչ չի եղել։ Մյուս կողմից էլ, հնարավոր է և տեղյակ է, բայց շարունակում է շահարկել այնպես, ինչպես որ կցանկանար լիներ։

yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan