Տղամարդը դանակով հարվածել է իր կնոջ գլխին
Երևանում 56-ամյա տղամարդը դանակով հարվածել է իր կնոջ գլխին՝ պատճառելով վնասվածք:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվության ծառայությունը:
Հունիսի 10-ին, ժամը 17.30-ին, Վրացյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 56-ամյա տղամարդը դանակով հարվածել է իր կնոջ գլխին՝ պատճառելով վնասվածք:
Ժամը 18.30-ին, ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք: Նշենք, որ կինն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: