Նյու Յորքում ուղղաթիռը մխրճվել է երկնաքերի մեջ
Նյու Յորքում ուղղաթիռը մխրճվել է 54 հարկանի գրասենյակային շենքի մեջ, հայտնել է Նյու Յորքի հրշեջ կառավարման կենտրոնը, փոխանցում է РИА Новости-ն։
«Հրշեջ ծառայության հրշեջները գտնվում են 7-րդ պողոտայում։ Ուղղաթիռի կոշտ վայրէջք է տեղի ունեցել»,- ասված է գերատեսչության Twitter-ում։
Video of smoke rising from the roof of a building in Manhattan after a helicopter made a hard landing on the roof and caught fire#Manhattan #NewYork pic.twitter.com/5QFgLUKu44
— CNW (@ConflictsW) 10 июня 2019 г.
CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով կա 1 զոհ։
Շենքից տարհանվել են հարյուրավոր մարդիկ։ Հրդեհը մարվել է։