Մոսկվայում դանակով մարդկանց ետևից վազող տղամարդու են ձերբակալել (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում վնասազերծել են դանակով քաղաքացիների ետևից վազող տղամարդու։ Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ հրապարակելով ոստիկանների կողմից տղամարդու ձերբակալության տեսագրությունը։
Կադրերից դատելով՝ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Նագատինսկայա» կայարանից ոչ հեռու։ Տղամարդու ձերբակալությունը տեղի է ունեցել Վարշավայի պողոտայում։
Տեսանյութի հեղինակը պատմել է, որ զինված անձը մարդկանց վնասելու նպատակ է ունեցել։ Նա մոտեցել է հեծանվորդին՝ հարցնելով, թե արդյոք տղամարդը դանակով հարվածել է իրեն, ինչին շոկի ենթարկված հեծանվորդը պատասխանել է՝ «Չգիտեմ»։
Հայտնի է, որ ձերբակալվածը Կրասնոդարի երկրամասից Իվան Կիրեևն է։