Դեղին բաճկոնների ցույցերի կազմակերպիչներից 1-ը «Սորոսի» գրասենյակի դիմաց մասնակցում է ակցիային
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր թիմակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում՝ արգելափակելով «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի, որն առավել հայտնի է որպես Սորոսի հիմնադրամ, հայաստանյան գրասենյակը:
«ՎԵՏՕ» խումբը բազմիցս հանդես է գալիս կոչերով, որ Հայաստանում գործող օտարերկյա կազակերպությունները գործում են ի վնաս Հայաստանի:
Տեսանյութն՝ Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Ավելի վաղ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ իրենց շարժմանն է միանալու Բելգիայի թագավորությունից Հայաստան ժամանած, հայտնի դեղին բաճկոնների ցույցերի կազմակերպիչներից Քրիստ Բերտերյանը: