Բողոքի ցույց Էրեբունի համայնքում (տեսանյութ)
Ազատամարտիկների փողոցի թիվ 76 շենքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել, քանի որ շենքին կից պոմպակայանների տարածքում անհատ ձեռներեցը շինարարություն է սկսում: Բնակիչները դիմել են դատարան և սպասում են պատասխանին։ Նախքան դատարանի պատասխանը ստանալը, նրանց պահանջն է, որ շինարարությունը դադարեցվի։