Թբիլիսի-Երևան գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունների
Մայիսի 30-ին՝ ժամը 17:45-ին, «Հարավ-կովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ 2742 կմ պիկետ 8-ում Թբիլիսի-Երևան գնացքը հարվածել է անասունների:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, նշված տեղամասում «371» համարի գնացքի տակ են ընկել Շիրակավան գյուղի մի բնակչի պատկանող 2 խոշոր եղջերավոր անասունները, որոնք սատկել են:
Կատարվում է քննություն: