ԱԺ-ում հավերին հաջորդեց հագուստը. (տեսանյութ)
ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում: Ակցիայի կազմակարպիչները՝ «Ահազանգ» նախաձեռնության անդամները, նամակ էին բերել՝ փոխանցելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ հորդորելով դեմ քվեարկել համահարթ հարկման նախագծին:
Ցուցարարները պահանջում էին հանդիպում Մակունցի հետ, բայց մինչ նա կներկայանար, ցուցարարների հետ զրուցելու իջան իմքայլական պատգամավորներ Հայկ Գևորգյանն ու Բաբկեն Թունյանը: Վերջիններս ասացին, որ ցանկանում են բովանդակային զրույց-քննարկում իրականացնել, ցուցարարներն էլ պատասխանեցին, որ նախկինում հրավիրել են, բոյց իրենք չեն մասնակցել:
Պատգամավորները, տեսնելով, որ նախաձեռնության անդամենրը հիմնականում երիտասարդներ են, հարցրին՝ ներկաներից քանի՞սն են ստանում 150 000 դրամից ավելի աշխատավարձ, որ կարծում են, թե նախագիծը կարող է վնասել իրենց: Ձեռք բարձրացրեց ներկաներից մեկը: Այնուամենայնիվ, բովանդակային քննարկում չստացվեց, և ցուցարարները սպասեցին Լիլիթ Մակունցին: Վերջինիս գալուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները հանձնեցին իրենց նամակը և հույս հայտնեցին, որ նախագիծը չի ընդունվի:
Սրանով, սակայն, ավարտվեց ակցիայի միայն առաջին փուլը: Նամակը փոխանցելուց հետո ցուցարարները իրենց հետ տոպրակներով բերած հագուսը լցրին ԱԺ-ի դիմաց՝ այդպիսով նպատակ ունենալով ցույց տալ, թե վերջին մեկ տարում բնակչության սոցիալական վիճակը չի բարելավվել, իսկ նախագծի ընդունումը կարող է ավելի վատթարացնել այն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նույն նախաձեռնության անդամները ԱԺ-ի բակում հավեր էին բաց թողել: