«Հյուսիս-հարավի» աշխատակիցները 10 ամիս աշխատավարձ չստանալու պատճառով Ուջանի հատվածում փակել են ճանապարհը. ուղիղ
«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցները փակել են նշված ճանապարհի Ուջան բնակավայրի հատվածը։ Tert.am-ի հետ զրույցում աշխատակիցներից Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ 19 կազմակերպության աշխատակիցներ փակել են ճանապարհը, որովհետև արդեն տասը ամիս է աշխատավարձ չեն ստացել։